Հայաստանի իշխանությունները համապատասխան միջոցներ պետք է գործադրեն՝ ՀԱՊԿ մեխանիզմները գործադրելու համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Համեմատության առումով մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՀԱՊԿ ռազմական կոմպոնենտի զարգացման առումով բավական աշխատանք է կատարվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք փաստ էր՝ երբ խնդիրը վերաբերել է Հայաստանին, իրենք ոչ մի բան չեն արել, բացի քննարկումներ կազմակերպելուց։ Երբ խնդիրը վերաբերել է այլ հատվածներին, միջինասիական տարածաշրջանին, միանգամից այդ մեխանիզմն աշխատել է։ Եվ, կարծում եմ, որ այդ մեխանիզմի աշխատելու մեջ պարզապես այսօր ՀՀ իշխանության, Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը տեխնիկական բնույթի աշխատանք է եղել։ Այնտեղ ավելի մեծ դերակատարներ կային, այնպիսին մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն է»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, որ նախորդ իշխանությունների օրոք ևս ՀԱՊԿ-ը Հայաստանի վերաբերյալ գործողություններ չի արել, Օհանյանն ասաց․ «Նախկինում մեր ղեկավարության ժամանակ մենք ստիպել ենք, որ նույնիսկ ՀԱՊԿ ղեկավարությունը՝ Նիկոլայ Բորդյուժայի ղեկավարությամբ եկել ու եղել է Հայաստանի սահմաններին, նախիջևանյան հատվածում և այնտեղից հայտարարություն է արել։ Երկրորդ, նախկինում մենք ունեցել ենք բանակ, որն իր առջև դրված խնդիրն իրականացրել է։ Եվ եթե ՀԱՊԿ-ը գոյություն ունի իր բոլոր ուժերով, ավելի գլոբալ խնդիրների համար է այն ժամանակ նախատեսված եղել՝ Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում արձագանքելու։ Ես նախկինում ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների, շփման գծում տիրող իրավիճակի, սադրանքների դեպքում նույնիսկ ամոթ է միանգամից դիմել ՀԱՊԿ-ին։ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու և իրականացրել են։ Այլ իրավիճակ է հիմա, ակնհայտ է, որ դու արդեն միայնակ քո անվտանգության խնդիրները չես կարող լուծել։ Այսինքն՝ պետք է բանակցել նաև ՀԱՊԿ շրջանակներում»։
Հարցին, որ ակնհայտ է՝ ՀԱՊԿ-ը գործողություններ է անում այն դեպքում, երբ դա ձեռնտու է ՌԴ քաղաքականությանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «ՀԱՊԿ հետ պետք է աշխատել, ՀԱՊԿ-ը պարտավոր է նաև իր բոլոր անդամ երկրների համար որոշումներ ընդունել, աջակցել։ Իսկ այդ ամենն իրականացնելու համար ՀՀ իշխանություններն այսօր ՀԱՊԿ ղեկավարություն են համարվում, բոլոր գործիքակազմերը թող օգտագործեն»։
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02