2022 թվականի հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 597 զանգ: Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Ոչ ոք չի տուժել: Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումներն իրականացնելու համար, փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է մեկ աճյուն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 1 ձեռքի նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 11 կանչերի: Ձյան առատ տեղումներով պայմանավորված ԱԻ պետական ծառայության անձնակազմը ուժեղացված ծառայություն է իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում՝ դպրոցամերձ տարածքներում ապահովել երեխաների անվտանգ տեղաշարժը, անհրաժեշտության դեպքում էլ միջպետական ճանապարհահատվածներում կատարել արգելափակման մեջ հայտնված ավտոմեքենաների քարշակման աշխատանքներ: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02