«Կարծես ոխ ունենան, որպեսզի հերոսներին պատվազրկեն, իսկ դա ինչ է նրանց համար, մի վայրկյանի բան է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց երգչուհի Արմինե Գրիգորյանը և նկատեց, որ վերջին 3 տարում հասարակությունը տեսել է, թե ինչպես են հերոսներին պատվազրկում, այդ թվում նաև Առուշ Առուշանյանին: Երգչուհին պատահական չհամարեց հերոսների վարկաբեկումը, քանի որ Փաշինյանն ուզում է մնալ միակ «հերոսը»:
«Բանտարկում են հերոսներին, որպեսզի իրենք երևան,ծիծաղելի է, ուղղակի կարելի է խելագարվել»,-ասաց նա: Դիմելով Առուշ Առուշանյանին և մյուս քաղբանտարկյալներին դատող դատավորներին, մեղադրանք առաջադրող դատախազներին՝ երգչուհին հիշեցրեց, որ կյանքը փոխվում է և շուտով վերջիններս են դատվելու սխալ դատավարություն տանելու համար: Անդրադառնալով համացանցում շրջանառվող լուսանկարին, որում երևում է, որ զինվորները քնած են հատակին՝ Արմինե Գրիգորյանը շեշտեց, որ դա հատուկ է արվում, որպեսզի քանդեն բանակը, քանի որ նման լուսանկարներ տեսնելուց հետո ծնողներն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց զավակները չգնան բանակ: Եգչուհին դիմեց լուսանկարը հրապարակելուց հետո էլ իշխանություններին պաշտպանողներին՝ ասելով, որ զղջալու են իրենց արածների համար: Ըստ Գրիգորյանի՝ 2020 թ. կատարվածի համար բոլորն են պատասխան տալու, լինելու է նաև Աստծո և բնության պատիժը, քանի որ չէր կարելի այդքան զոհ տալ, երբ գիտեին, որ այդ հողերը հանձնելու էին: Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հաղորդագրությունը՝ երգչուհին նկատեց, որ այն իր զենքն է՝ երբ իրեն պետք է լինում կորոնավիրուսով է վարակվում: Արմինե Գրիգորյանի շեշտեց, որ ավելի լավ է կորոնավիրուսով վարակված լինի, քան ՀՀ բանակի օրը այցելի Եռաբլուր: Նա Փաշինյանի կողմնակիցներին խորհուրդ տվեց չանհանգստատնալ, քանի որ վերջինս գիտի բուժվելու ձևը և հիշեցրեց, որ նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ հիվանդությունը տևել էր 3-4 օր՝ ակնարկելով, որ երբ պետք լինի՝ Փաշինյանը «կլավանա»::
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02