Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում որոշեց «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-նընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականությունհանդիսացողբաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Մահճակալային ֆոնդը կազմում է 50 մահճակալ, ընկերությունում տարեկան բուժվում են միջինը 600-650 հիվանդ։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Կոտայքի մարզ, գ. Քասախ, Ռ.Սաֆարյան փող. 10 հասցեում։ Շենքեր-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 2299.8 քմ, շենքեր-շինություններին հատկացված հողամասը կազմում է 1.109 հա: «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ՀՀ կառավարության 12.03.2020թ. N285-Ա և 29.04.2021թ. թիվ 690-Ա որոշումներովերկու անգամ ներկայացվել են մրցույթով մասնավորեցման։ Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։ Սույն նախագծով նախատեսվում է «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը։ Նախատեսվում է նաև Ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Քասախ համայնք, Ռ.Սաֆարյանփող., 10 հասցեում գտնվող անշարժգույքովվճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց և «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
15:29
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
14:08 08.05.26
12:21 08.05.26
12:14 08.05.26
11:04 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44