Երեւանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 6–րդ հարկի բնակարաններից մեկում հունվարի 7–ին բռնկված հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված քաղաքացին մահացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։ Նշենք, որ հունվարի 7-ին, Երեւանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել։ Այրվել էր 6–րդ հարկի բնակարաններից մեկը՝ գույքով եւ 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։ Փրկարարները շենքից տարահանել էին 28 քաղաքացու, բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Կարինե Բաբայանն ասել էր, որ նա շարունակում է մնալ ծայրայեղ ծանր վիճակում, եւ միացվել է արհեստական շնչառության սարքին։ Պացիենտն ուներ 4–րդ աստիճանի այրվածք։ Հիշեցնենք նաեւ, որ հրդեհի հետեւանքով «Մուրացան» հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նաեւ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել էր բավարար։ Նա օրեր անց դուրս էր գրվել «Մուրացան» հիվանդանոցից:
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02