Հունվարի 28-ին՝ Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց 2022-ի առաջին գիրքը՝ «Բազկամարդը»: Գիրքը հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է: Սարգիս Ստեփանյանը 2014-ին, մարտական գործողություններ իրականացնելիս, ականապայթյունային վիրավորումից կորցրել է երկու ոտքն ու ձեռքը: Կարճ ամիսներ անց արդեն քայլում էր: Երկաթե կամքի, հուսալքությունը մոտիվացիայի նոր աղբյուրով փոխարինելու, երբեք չտրտնջալու, անընդհատ պայքարելու մասին էլ Սարգիսը ներկայացրել է գրքում: Սեփական փորձով պատմում է ինչպես հաղթահարել ողբերգությունն ու փոխել իրականությունը։ Խորհուրդներ, անձնական օրինակով դասեր է տալիս ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներով մարդկանց: Սարգսի հիշողությունները գրքի էջերից վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը: Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Դավիթ Դավթյանը: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ցուցադրությանը ներկա էին Սարգսի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականներ, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ: Նախագծի գլխավոր գործընկերը Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն է: Փոխգնդապետ Ստեփանյանի ծնողները, կինն ու երկու որդիները, ընկերները մասնակցել են ֆիլմի ստեղծմանը, ներկայացրել մանրամասներ, որոնք Սարգիս Ստեփանյանը չէր հիշում կամ համեստորեն լռում էր: Բացառիկ կադրեր, հարցազրույցներ, որոնք ներկայացնում են Սարգսի վիրավորվելը, դրան հաջորդած վիրահատությունները, վերականգնման ծանր փուլը, նոր հաղթանակներն ու գործերը:
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02