ARM | RUS |

Ընդդիմության ԵԽ ներկայացրած փաստերը կարող է ընկալվել ոչ այնքան օբյեկտիվ, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները ԵԽ-ի հետ «ավելի լավ» են աշխատել․ Ավետիք Իշխանյան

30.01.22 | 22:59

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում «ժողովրդավարության նշանակալի առաջընթացը» փաստող բանաձևին, ընդդիմության հայտարարությանը և Հայաստանում ժողովրդավարության հարցերին:

– Պարո՛ն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանում «ժողովրդավարության նշանակալի առաջընթացը» փաստող բանաձևը և նշեց, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամից։

–1. Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է, անդամ երկրներում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այն քաղաքական մարմին է։ ԵԽ-ն, հատկապես քաղաքականացվեց ԽՍՀՄ և սոցճամբարի փլուզումից հետո, երբ Արևելյան Եվրոպայի և եվրոպական տարածքում գտնվող ԽՍՀՄ նախկին հանրապետությունները, առանց ԵԽ չափանիշներին համապատասխանեցնելու, դարձան ԵԽ անդամներ։ Եվ վերջապես, ԵԽԽՎ պատգամավորները, բոլորն իրենց երկրների քաղաքական գործիչներ են, ինչպես Հայաստանի տարբեր տարիների պատվիրակությունները, ոչ թե իրավապաշտպաններ և նման բանաձևեր ընդունելիս, նրանք ավելի շատ շարժվում են քաղաքական, իրենց երկրների շահերի պահանջով, այլ ոչ համաձայն ԵԽ հռչակած արժեքների։

2. Եթե դիտարկենք, տվյալ բանաձևի քվեարկման մասնակիցների թիվը, ապա պարզ երևում է, որ ԵԽ պատգամավորների գերակշիռ մասին կա՛մ չի հետաքրքրել բանաձևը, այսինքն՝ Հայաստանը, կա՛մ վստահ չեն եղել բանաձևի օբյեկտիվության հարցում։

3.Եթե ԵԽ որևէ երկիր, ինչպես Հայաստանը, ԵԽ երկրների կողմից չի դիտարկվում որպես կարևոր դերակատար Եվրոպայում, ապա ԵԽ պատգամավորները ձեռնպահ են մնում խիստ գնահատականներից, չհակադրվելով գործող իշխանությանը, այլ լավագույն դեպքում հորդորում են իրականացնել բարեփոխումներ։ Նման օրինակներ, հենց Հայաստանի օրինակով, կարող եմ շատ բերել։

4.Կարծում եմ, որ ԵԽԽՎ բանաձևի «մեխն» այն հատվածն է, որտեղ նշվում է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններով, շեշտելով, որ դրանք անցան ժողովրդավարական սկզբունքների համաձայն, ի տարբերություն նախորդ ընտրությունների ընթացքում տեղ գտած թերություններին և որն ամենակարևորն է՝ ընդդիմությունն ընդունեց ընտրությունների արդյունքներն ու չբոյկոտեց ԱԺ-ն։

Նշենք, որ և՛ ԵԽ, և՛ ԵՄ, և՛ ԵԱՀԿ դիտորդները, Հայաստանի բոլոր ընտրությունները համարել են կայացած, իհարկե՝ նշելով ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունները։ Վերջին ընտրություններին որպես դիտորդներ ներկայացված էին միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից ներկայացված սահմանափակ թվով պատգամավոր-դիտորդներ։ Ընտրությունների նախօրյակին մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ ես նույնպես հրավիրված էի նրանց հետ հանդիպմանը։

Առաջին անգամ տեսա, դիտորդների հստակ դրական դիրքորոշումը սպասվելիք ընտրությունների արդյունքների հետ կապված։ Իմ ներկայացրած անհանգստությունները, կապված վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառման, ահաբեկման, քրեական հետապնդումների հետ, նրանց կողմից բացարձակապես չընդունվեցին։

Հաշվի առնենք նաև Հայաստանի՝ արդեն նախկին քաղհասարակության կողմից իրականացված դիտորդությունը, որն էլ ընտրությունները գնահատեց որպես ազատ և արդար՝ անտեսելով, նույն վարչական ռեսուրսի կիրառումը, զինվորականների ուղղորդված քվեարկությունը, քաղաքական հետապնդումները։

Եվ ամենակարևոր հարցն արտացոլված ԵԽԽՎ բանաձևում, որի հետ դժվար է չհամաձայնել՝ ընդդիմությունն ընդունեց ընտրությունների արդյունքները։ Ընդդիմությունը կառարկի, չէ՞ որ դիմեցին Սահմանադրական դատարան։ Բայց չէ՞ որ նախորդ համարյա բոլոր ընտրությունների արդյունքները, նույնպես վիճարկվել են ՍԴ-ում։ Ամենակարևորն այն է, որ ընդդիմությունը չբոյկոտեց ԱԺ-ն, ավելին՝ ընդունելով խաղի կանոնները՝ իշխանության պատգամավորների քվեներով, այն է՝ նրանց հետ համագործակցելով՝ ստացավ ԱԺ պաշտոններ։ Եվ իսկապես ընտրություններով, գոնե արտաքուստ, Հայաստանում լարվածությունը թուլացավ, իսկ հայտարարված «դիմադրության» շարժումները մարեցին։ Համոզված եմ՝ եթե Հայաստանում շարունակվեին բողոքի ակցիաները, ապա ԵԽԽՎ բանաձևն այդքան «կառուցողական» չէր լինի։ Տեսնելով գոնե արտաքուստ հանդարտությունը քաղաքական դաշտում՝ ի՞նչ եք կարծում, ԵԽԽՎ-ն պետք է կատալիզատորի դե՞ր կատարեր ընդդիմության համար։

–Այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում «Հայաստան» դաշինքի հայտարարությունը։

– Հայտարարության տեքստում գտած ձևակերպումների հետ լիովին համաձայն եմ, բայց դաշինքը չի անդրադառնում ԵԽԽՎ բանաձևի՝ իմ կողմից վերը նշված հարցին։ Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին և կալանավորներին, ցավալի փաստ պետք է արձանագրեմ։ Դեռևս չի ստեղծվել, քաղբանտարկյալների և հետապնդվողների հստակ ցուցակ՝ նրանց մեղսագրվող մեղադրանքներով։ Իմ բոլոր փորձերը՝ ստեղծելու քաղբանտարկյալների պաշտպանության խորհուրդ, որը մանրամասնորեն կզբաղվի նրանց հարցերով, ապարդյուն եղան։ Այնպես որ, ընդունենք նաև մեր թերացումները։ Իսկ օրինակ, զեկույցում, թեկուզ մեղմորեն, արտացոլված են խոսքի ազատության հետ կապված մտահոգությունները։ Պատճառն այն է, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը և լրագրողական կազմակերպությունները այդ ամենի մասին հայտարարություններ են ընդունել, որին էլ արձագանքել են լրագրողական և իրավապաշտպան միջազգային կառույցները։ Իսկ քաղաքական ընդդիմության ԵԽ ներկայացրած փաստերը մի կողմից կարող է ընկալվել ոչ այնքան օբյեկտիվ, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները, պայմանական ասած, ԵԽ-ի հետ «ավելի լավ» են աշխատել։

–Ի՞նչն է խնդիրը, որ Հայաստանում ներքաղաքական դաշտում ճիշտ հակառակ մոտեցումն է, որ ժողովրդավարությունը նվազում է, իսկ ԵԽԽՎ–ն այլ բան է արձանագրում։

-Կարծում եմ՝ արդեն պատասխանեցի Ձեր հարցին։ Ի դեպ, շատ է շահարկվում, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի քվեարկությունը՝ նրան ներկայացնելով որպես թուրք-ադրբեջանական պատգամավորների քվեարկության համախոհ։ Ես համոզված եմ, որ թուրք-ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը հիմնականում համընկնում է ԵԽԽՎ բանաձևի ոգուն, բացի ռազմագերիների հարցից։ Այլ բան է քվեարկությունը, պարզ չի՞, որ Հայաստանին դրական ներկայացվող ցանկացած փաստաթղթի նրանք հրապարակային դեմ պետք է քվեարկեն։ Իմ կարծիքով՝ Հայկ Մամիջանյանը պետք է խիստ ելույթ ունենար և հրապարակային բոյկոտեր քվեարկությունը։

Եվ վերջապես, հայտնեմ իմ կարծիքը։ Ես համարում եմ, որ ԵԽԽՎ բանաձևը ավելի քան սուբյեկտիվ է, բացարձակապես չի արտացոլում Հայաստանի, ինչպես ներքաղաքական իրավիճակը, այլև անտեսում է Եվրոպայի խորհրդի հռչակած արժեքները՝ ժողովրդավարություն (ընտրությունների կեղծում, ՏԻՄ-երի կազմաքանդում), օրենքի գերակայություն (դատարանների շրջափակում, ՍԴ, ԲԴԽ կազմաքանդում, գործերի մակագրում), մարդու իրավունքներ (խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններ, խոսքի ազատության սահմանափակումներ, քաղաքական բանտարկյալներ և հետապնդումներ)։


Ապօրինի են ազատել աշխատանքից․ ընդդիմադիր պատգամավորը անհարմար դրության մեջ դրեց ՔՊ–ականներին

Ապօրինի են ազատել աշխատանքից․ ընդդիմադիր պատգամավորը անհարմար դրության մեջ դրեց...

18:05

Հայաստանում բնակվող օտարազգի քաղաքացիները հանցավոր խումբ են կազմավորել․ հայտնաբերվել է 25,5 կգ «Ափիոն», 3 կգ «Մարիխուանա»

Հայաստանում բնակվող օտարազգի քաղաքացիները հանցավոր խումբ են կազմավորել․ հայտնաբերվել է 25,5 կգ...

17:52

Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով...

17:34

Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր. վստահ եմ՝ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում. Բագրատ Սրբազան

Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր. վստահ եմ՝ իր ապրած կյանքով հանգրվանել է...

17:17

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնում

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի...

17:03

Հայաստանի նորընտիր խորհրդարանը շարունակում է աշխատանքը

Հայաստանի նորընտիր խորհրդարանը շարունակում է...

11:04

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատում է աջակցությունը Վեհափառին․ Հայտարարություն

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատում է աջակցությունը Վեհափառին․...

10:41

Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

10:39

Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Աբրահամյան

Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից...

10:12

Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր...

09:34

«Մտքեր են փոխանակել արձանագրված դրական զարգացումների վերաբերյալ»․ ԱԳՆ-ն՝ Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳՆ տեղակալ Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հուքերի հանդիպման մասին

«Մտքեր են փոխանակել արձանագրված դրական զարգացումների վերաբերյալ»․ ԱԳՆ-ն՝ Վահան Կոստանյանի,...

09:07

ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանն ազատվել է պաշտոնից

ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանն ազատվել է...

15:03

Երեխայի ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան, ինչը նորածինների համար կրիտիկական է. ինչ են պատմում երեխային գտած տղամարդն ու բժիշկը

Երեխայի ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան, ինչը նորածինների համար կրիտիկական է. ինչ են...

14:55

Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին

Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների...

13:56

Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել

Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի...

13:45

Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ...

13:22

Բեռնատարը բախվել է Սյունիք գյուղ-Կապան երթուղու «ԳԱԶել»-ին․ 7 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Բեռնատարը բախվել է Սյունիք գյուղ-Կապան երթուղու «ԳԱԶել»-ին․ 7 անձ տեղափոխվել է...

13:04

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում, երբ ի վիճակի չէ դիվանագիտություն վարել. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում, երբ ի վիճակի չէ դիվանագիտություն վարել. Իրանի...

10:56

Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

10:48

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի...

10:38

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02