Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Միացյալ Նահանգների գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Նա նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այնպես էլ բոլոր երկրների իրավունքին՝ որոշելու իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրելու իրենց դաշնակիցներին: Պետքարտուղարը լարվածության անհապաղ թուլացման (դեէսկալացիայի) և զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի սահմաններից հեռացնելու կոչ է արել Ռուսաստանին: Նա ընդգծել է, որ հետագա ներխուժումը Ուկրաինա կհանգեցնի շատ արագ և ծանր հետևանքների, և կոչ է արել Ռուսաստանին գնալու դիվանագիտական ճանապարհով», հաղորդել է Պետդեպի խոսնակը:
Իր հերթին, Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բացասաբար է արձագանքել Եվրոպայում «անվտանգության անբաժանելիության» վերաբերյալ իր պարտավորությունները կատարելու Ռուսաստանի պահանջին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները անվտանգության երաշխիքների առնչությամբ գերադասում է կենտրոնանալ կարևոր, բայց, այդուհանդերձ, երկրորդական հարցերի վրա:
«Ռուսաստանը պնդելու է անկեղծ խոսակցության և անկեղծ բացատրությունների վրա, թե ինչու Արևմուտքը չի ուզում կատարել իր պարտականությունները», – հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02