ARM | RUS |

Երբ կառավարությունը կբարեհաճի տեղից շարժվել .168.am

02.02.22 | 10:13

Հայաստանի գյուղատնտեսությանը ծանր օրեր են սպասվում։ Կառավարությունը չի էլ թաքցնում, որ Թուրքիայի հետ սկսված սիրախաղը, ճանապարհների ապաշրջափակումը, սահմանների բացումն ու ազատ առևտրի իրականացումը կարող է կործանարար լինել մեր գյուղատնտեսության համար։ Թե ի՞նչ դեր ունի գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության ու անվտանգության համար, բոլորին է հայտնի։ Նման կարևոր հարցերում հույսը երբեք չի կարելի դնել դրսի վրա. հույսը պետք է դնել սեփական արտադրության վրա։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար կառավարությունը պատրաստ է գյուղատնտեսությունը դնել հարվածի տակ՝ առանց պատկերացնելու հետևանքները։ Ոչինչ, որ Թուրքիայի հետ սահմանների բացումից հետո մեր գյուղատնտեսությունը կարող է կորցնել մրցունակությունը, դրա փոխարեն՝ նոր սեգմենտներ կբացվեն, ասում է կառավարության ղեկավարը։ Նոր սեգմենտներ կբացվե՞ն, թե՞ չեն բացվի, հարց է։ Բայց որ Թուրքիայի հետ ազատ առևտրի անցնելուց հետո գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ կունենա, միանշանակ է։ Անգամ փակ սահմանների պայմաններում մեր գյուղատնտեսությունը չի կարողանում մրցակցել թուրքականի հետ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե սահմանները բացվեն, ու թուրքական գյուղմթերքն անարգել մտնի մեր շուկա։ Հատկապես այն ամենից հետո, ինչ կատարվում է գյուղատնտեսության հետ։ Այսօր արդեն գյուղատնտեսությունը կանգնած է ծանր խնդիրների առաջ։ Թանկացել է սերմացուն, գյուղացին փող ու միջոցներ չունի որակյալ սերմացու ձեռք բերելու համար։ Շուկան ևս պատրաստ չէ նման սերմեր առաջարկել։ Դրսից ներկրումներ չկան, որովհետև դրսում էլ են սերմերը թանկացել, ներսում որակյալ ու բարձրակարգ սերմերի բավարար արտադրություն չի կազմակերպվում։ Կտրուկ բարձրացել են պարարտանյութերի ու մյուս թունաքիմիկատների գները։ Եթե անցած տարի պարարտանյութի 1 պարկի արժեքը 6-7 հազար դրամ էր, հիմա հասել է ընդհուպ 24-25 հազարի։ Պարարտանյութի թանկացումը գյուղացիական տնտեսությունների շրջանում լուրջ անհանգստություններ է առաջացրել։ Առանց դրա անհնարին է լավ բերքի ակնկալիքներ ունենալ։ Թե ի՞նչ է մտածում կառավարությունը, պարզ չէ։ Էկոնոմիկայի նախարարը, որը համակարգում է նաև գյուղատնտեսությունը, արդեն տևական ժամանակ ինչ-որ բանակցությունների մասին է խոսում, բայց արդյունքներն առայժմ չեն երևում։ «Այս պահին մենք ինտենսիվ բանակցում ենք մի շարք երկրների արտադրողների հետ, որ հասկանանք, թե ինչ ձևով ենք աջակցելու գյուղացիական տնտեսություններին՝ այս բոլոր խնդիրները լուծելու հարցում։ 3-15 մլն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց գյուղացիներին օգնելն է՝ հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, սակայն հասկանում ենք, որ այս պահին միգուցե դա բավարար գործիք չէ»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։ Նախորդ վարկերից չպրծած, կառավարությունը պատրաստվում է գյուղացուն դնել նոր վարկերի տակ։ Կապ չունի, որ այդ վարկերը սուբսիդավորվող վարկեր են, միևնույն է, դրանց դիմաց գյուղացին նաև տոկոսներ է վճարում։ Այս պահին գյուղացուն ոչ թե վարկեր են պետք, այլ անհատույց օգնություն։ Օգնություն, որը կլինի ոչ թե վարկերի, այլ ապրանքների գների սուբիդավորման տեսքով։ Եթե պիտի գյուղացին վարկ վերցնի ու 6-7 հազարի փոխարեն՝ միայն 24-25 հազար դրամ վճարի մեկ պարկ պարարտանյութի համար, ո՞րն է լինելու այստեղ կառավարության օժանդակությունը։ Այն, որ վարկով փող վերցնելու հնարավորությո՞ւն է տալիս։ Դա օժանդակություն չէ։ Ընդհակառակը՝ հետո կարող է շատ ավելի ծանր նստել գյուղացու վրա։ Վարկ տալու կամ վարկի տոկոսները սուբսիդավորելու փոխարեն՝ կառավարությունը թող բարի լինի սուբիդավորել գյուղատնտեսության համար առաջնային կարևորություն ունեցող ապրանքների գները։ Ի վերջո, բոլորը չէ, որ հնարավորություն ունեն, պատրաստ են կամ կարող են օգտվել գյուղատնտեսական վարկերից։ Ի՞նչ պիտի անեն այդ մարդիկ՝ հրաժարվե՞ն հողերը մշակելուց։ Չնայած արդեն կան նաև նման տրամադրություններ։ Մարդիկ հասկանում են, որ այս պայմաններում անիմաստ է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Պարարտանյութի տարբեր տեսակների գները 2-3 անգամ թանկացել են, ու դա վաղը լուրջ խնդիր է լինելու գյուղատնտեսական աշխատանքները կատարելու ժամանակ։ Այսօր արդեն պետք է մտածել այդ խնդիրը լուծելու մասին, այլապես վաղն արդեն ուշ է լինելու։ Գյուղատնտեսությունն այն ոլորտը չէ, որը կարող է սպասել, թե երբ կառավարությունը կբարեհաճի զբաղվել իրենով։ Այդպես արեցին, որ ոլորտը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ։ Անընդհատ անկում է՝ անկումից հետո։ Փողեր են ծախսում, ինչ-որ անհասկանալի ծրագրեր են իրականացնում, վարկեր են սուբսիդավորում, բայց արդյունք չկա կամ այնքան չնչին է, որ ոլորտի զարգացումների վրա ազդեցություն գրեթե չի ունենում։ Այդքանից հետո շարունակում են գնալ նույն ճանապարհով, չեն ուզում հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ ծրագրերն արդյունք չեն տալիս։ Մեր գյուղատնտեսության արտադրողականությունը ցածր է։ Ավելի ցածր, քան տարածաշրջանի, առավել ևս՝ զարգացած երկրներինը։ Առանց գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, անհնարին է լուրջ արդյունքների հասնել։ Այն, ինչ անում են իշխանությունները, ընդամենը ոլորտում գոյատևման խնդիր են փորձում լուծել։ Բայց հիմա, երբ տարբեր կողմերից ճնշումներն էապես ավելացել են, մեր գյուղատնտեսությունը կանգնած է հերթական փորձության առաջ։ Գյուղատնտեսությամբ զբաղվելը ծանր բեռ է։ Այդ բեռը հիմա ավելի է ծանրացել, ու եթե չլինի պետության օժանդակությունը, շատերը կարող են հրաժարվել հող մշակելուց։ Առանց այդ էլ Հայաստանի սակավահող պայմաններում, գյուղատնտեսական նշանակության հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանում անմշակ հողեր չթողնել։ Բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ էլ հակառակն է։ Այսպես շարունակվելու դեպքում վաղը շատ ավելի վատ է լինելու։ Կառավարությունը պարտավոր է մտածել ներքին պահանջարկը ոչ թե թուրքական կամ ուրիշ երկրներից ներմուծված, այլ առաջին հերթին՝ տեղական արտադրության գյուղմթերքների հաշվին բավարարելու մասին։ Դա ոչ միայն զուտ պարենային խնդիր է, այլև առնչվում է հարյուր-հազարավոր գյուղացիական տնտեսությունների, որոնք իրենց ապրուստը հոգում են ոլորտի, թեկուզ ցածր, եկամուտների հաշվին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն...

15:29

Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից

Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից

14:48

Դատախազությունը հաստատեց՝ Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել

Դատախազությունը հաստատեց՝ Արարատի մարզի դատախազը հրաժարական է...

14:23

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա...

14:08

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները....

13:02

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի...

12:37

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

12:21

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ Ծառուկյան

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ...

12:14

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի...

11:48

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի...

11:22

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել...

11:04

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ դարձած անձը. Նարեկ Կարապետյան

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ...

10:48

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական...

10:22

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

09:45

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:18

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների...

09:02

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների...

18:38

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցները․քաղաքապետարան

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի...

18:22

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային...

17:53

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել...

17:38

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44