Գերմանիան հակված է գնելու ամերիկյան F-35 կործանիչ՝ իր հնացած Tornado-ն փոխարինելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության աղբյուրին: Գերմանացի զինվորականներին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր ասել է, որ F-35-ի հնարավոր գնման հարցը «կրկին քննարկվել է», բայց առաջիկայում որոշումներ չեն սպասվում: «Վերջերս փորձեր են արվել տեղեկացնելու Գերմանիային այն մասին, թե ինչպես առաջ շարժվել F-35-ի պոտենցիալ գնման հարցում»,- ասել է երրորդ աղբյուրը, որը մասնակցում է այդ ջանքերում: «Քաղաքականության համաձայն՝ մենք հրապարակայնորեն չենք ընդունի կամ մեկնաբանի առաջարկվող փոխանցումները կամ պաշտպանական միջոցների վաճառքը, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն ներկայացվել Կոնգրեսին»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Tornado-ն միակ գերմանական ինքնաթիռն է, որն ընդունակ է փոխադրել ամերիկյան միջուկային ռումբերը, որոնք պահվում են Գերմանիայում հակամարտության դեպքում։ Սակայն ռազմաօդային ուժերն այդ ինքնաթիռն օգտագործում են 1980-ականներից, եւ Բեռլինը նախատեսում է այն աստիճանաբար դուրս բերել 2025-2030 թվականներին: Գերմանիայի պաշտպանության նախարարության աղբյուրն ասել է, որ Շոլցը պետք է բարձրացնի այդ հարցը հաջորդ շաբաթ Վաշինգտոն մեկնելիս: Եթե Գերմանիան որոշի գնել F-35, ապա դա հարված կլինի Boeing-ին, որի F-18-ը հավանության է արժանացել Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի կողմից՝ փոխարինելու Tornado-ին։ Դեռ պարզ չէ, թե Գերմանիան քանի F-35 կարող է փորձել գնել։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44