«Մենք փորձելու ենք քաղաքականացնել ձեր աշխատանքը, քանի որ, գոնե մեզ համար, այս հանձնաժողովն առանցքային է և խորապես համոզված ենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովն է այն առանցքը, որի շուրջը պետք դրվեն ՀՀ անվտանգության և տնտեսական զարգացման հարցերը և բազմաթիվ այլ կենսական հարցեր»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը: Վերջինս ելույթ ունեցավ հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված «Արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ հարցերի քննարկում» հարցի ժամանակ և հայտնեց, որ իր ղեկավարած կուսակցությունը Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության հետ միասին ցանկանում են ներգրավվել հանձնաժողովի աշխատանքներին՝ դիտորդի կարգավիճակում: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է փորձել աջակցել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին: Նրա տեղեկացմամբ՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես պետք է ներկա լիներ նիստին, բայց, որոշ հանգամանքներից ելնելով, չի կարողացել գալ ԱԺ: Խզմալյանի խոսքով՝ իր ղեկավարած կուսակցությունը կապեր ունի եվրոպական շատ կուսակցությունների հետ և Renew Europe վերկուսակցական խմբի հետ, որն իր մեջ ներառում է եվրախորհրդարանի 101 անդամի: Նա հայտնեց, որ նախորդ տարի իրենց նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Եվրախորհրդարանում անկցկացրել է հայ ռազմագերիների պահման փաստը դատապարտող նախագիծ: «Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավարը հայտնեց, որ վաղը պատրաստվում են հեռակապով հանդիպում անցկացնել ԵԽ պատգամավորների հետ և խնդրել, որ որևէ տնտեսական, քաղաքական, մշակութային պայմանագիր Եվրախորհրդարանի որևէ ատյանի և Ադրբեջանի միջև չդրվի քննարկման, մինչև չազատվեն հայ ռազմագերիները: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ ԵՄ-Ադրբեջան համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը երկու տարի է պատրաստ է, բայց քաղաքական պատճառնելով չի ստորագրվում: Տիգրան Խզմալյանը հայցեց հանձնաժողովի թույլտվությունը, որպեսզի հեռակապի ժամանակ ներկայացնի նաև ԱԺ կառույցի բացասական վերաբերմունքը ԵՄ-Ադրբեջան նման համագործակցության մասով: Արման Եղոյանի խոսքով՝ պետք է խնդիրները շատացնել, որպեսզի չընդունվի համաձայնագիրը և կողմ արտահայտվեց, որ Խզմալյանն էլ իր գործընկերների հետ այդ հարցը քննարկի՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գիտությամբ:
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02