ԱՄՆ Սենատի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պատրաստակամություն հայտնելով միասնաբար հանդես գալ ի աջակցություն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների, որոնց սպառնում է Ռուսաստանը։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
«Այս ծանր ժամանակներում մենք երկկուսակցական համերաշխության և վճռականության ուղերձ ենք ուղարկում Ուկրաինայի ժողովրդին և նույնքան հստակ նախազգուշացում Վլադիմիր Պուտինին և Կրեմլին», - ասված է Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների 12 բարձրաստիճան սենատորների հայտարարության մեջ:
«Պուտինի հարձակման դեպքում Ռուսաստանը պետք է ծանր գին վճարի»,- գրել են նրանք։
«Մենք պատրաստ ենք լիովին աջակցել Ռուսաստանի դեմ ուժեղ, վստահելի և արդյունավետ պատժամիջոցների անհապաղ կիրառմանը, ինչպես նաև դեպի Ռուսաստան արտահանման խիստ սահմանափակումներին և վերահսկողությանը: Մենք կոչ կանենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին ու գործընկերներին միանալ մեզ», - նշվում է հայտարարության մեջ:
Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի, հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի և Սենատի մի քանի հանձնաժողովներում նախագահող դեմոկրատ և բարձրաստիճան սենատորների հայտարարությունը օրենքի ուժ չունի:
Հավասարապես բաժանված Սենատը չկարողացավ համաձայնության գալ երկկողմանի օրինագծի շուրջ՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու հարցում, եթե վերջինս ներխուժի հարեւան Ուկրաինա:
Երեքշաբթի օրը Սենատի հանրապետականների մեծ մասը միակողմանի օրինագիծ ներկայացրեց Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս օրինագծի ընդունման հավանականությունը դեռևս պարզ չէ, քանի որ դեմոկրատներն այժմ վերահսկում են Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Օրինագիծը նախատեսում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ պարտադիր պատժամիջոցների կիրառում։
Հանրապետականները նաև առաջարկում են ագրեսիայի դեպքում պատժամիջոցներ կիրառել ռուսական խոշոր բանկերի նկատմամբ և երկրորդական պատժամիջոցներ՝ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի հետ։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը քննադատել է հանրապետականների նախաձեռնությունը:
«Հանրապետականների վերջին առաջարկը հիմնականում արտացոլում է այն, ինչ դեմոկրատներն արդեն համաձայնել են ընթացիկ բանակցություններում և հիմնվում է մեր սկզբնական բոլոր պատժամիջոցների «մայր օրինագծի» վրա», - ասված է Մենենդեսի հայտարարության մեջ:
Երկկուսակցական օրինագծի ընդունման երկու հիմնական խոչընդոտներն էին «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ անհամաձայնությունները և բանկերի դեմ երկրորդական պատժամիջոցները:
Երկու կուսակցությունների սենատորներն ասել են, որ ցանկանում են արագորեն օգնել Ուկրաինային՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ և Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելով, ինչը կլինի երկկուսակցական համագործակցության հազվադեպ դեպք պառակտված Կոնգրեսում:
Հինգ դեմոկրատներից և հինգ հանրապետական սենատորներից բաղկացած խումբը մի քանի շաբաթ շարունակ բանակցել է օրինագիծն ընդունելու համար, սակայն օրենսդիրները, ի վերջո, չեն կարողացել համաձայնության գալ:
50 հանրապետական սենատորներից ավելի քան 30-ը պաշտպանում են NYET ակտը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի սենատոր Ջիմ Ռիշի գլխավորությամբ, ով ակտիվ էր երկկուսակցական ծրագրի շուրջ բանակցություններում:
Նման օրինագիծ երեքշաբթի օրը հանրապետականների կողմից ներկայացվել է նաև Ներկայացուցիչների պալատ։
22:12
21:22
20:33
20:05
12:44
12:22
12:08
11:55
10:34
10:14
10:00
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
17:56 13.08.26
10:00 14.08.26
16:34 13.08.26
15:04 13.08.26
13:52 13.08.26
13:38 13.08.26
18:40 13.08.26
11:14 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02