COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 419 միլիոն 683 հազար 838: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 850 հազար 127 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 78 միլիոն 269 հազար 443 COVID-19-ով ախտահարված, իսկ վիրուսով վարակվելու հետեւանքով մահացածների թիվը երկրում հասել է 931 հազար 741260-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 780 հազար 235440-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 510 հազար 905 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 27 միլիոն 940 հազար 119 հիվանդացած, նրանցից մահացել է 642 հազար 156 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 754,5: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2859, Հնդկաստանում՝ 364, Բրազիլիայում՝ 2986 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
12:27
12:12
12:03
22:12
21:22
20:33
20:05
12:46 15.08.26
13:56 15.08.26
13:58 15.08.26
14:13 15.08.26
12:27 15.08.26
12:44 15.08.26
12:03 15.08.26
13:23 15.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02