ԵԱՀԿ լիագումար նիստի ժամանակ Վարշավայում խստորեն քննադատության են ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները: Ադրբեջանում իրավախախտումների խնդրին անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քոզաքը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Քոզաքը նախ ընդգծել է, որ իրավաբանական գրանցման ժամանակ ոչ ավանդական կրոնական խմբերը Ադրբեջանում բախվում են խնդիրների: Նման խմբերի հավատացյալները չեն կարող ազատորեն դավանել իրենց կրոնը` մշտապես վախենալով ոստիկանական հարձակումներից, տուգանքներից, ձերբակալություններից կամ հետապնդումներից:
Անդրադառնալով երկրում սահմանադրական փոփոխություններին` նա մտավախություն է հայտնել, որ դրանք ավելի կսահմանափակեն ադրբեջանցիների՝ առանց այն էլ սահմանափակ իրավունքները ազատ ու խաղաղ հավաքներ անցկացնելու հարցում: «Մենք կառավարությանը կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել խաղաղ հավաքի հիմնարար իրավունքն իրականացնելու ժամանակ ձերբակալվածներին և անհանգստությամբ ենք ընդգծում վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ Սահմանադրության փոփոխության առաջարկներն իշխանությունը կոնսոլիդացնում են նախագահի ձեռքում և գործադիր իշխանությունը դարձնում են ավելի պակաս հնազանդ»,- նշել է Քոզաքը:
Նա անդրադարձել է Ադրբեջանում մամուլի ազատության խնդրին` Միացյալ Նահանգների անունից հորդորելով ազատ արձակել բոլոր լրագրողներին և այլ անձանց, ովքեր բանտարկվել են մտքի արտահայտման ազատությունն իրացնելու պատճառով:
Քոզաքը խոսել է նաև երկրում անկախ հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գործունեությունը խոչընդոտելու նախադեպերի ու դրանք վերացնելու անհրաժեշտության մասին:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02