Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայի տարածքում ատոմային էլեկտրակայանի անվտանգությունն ապահովելու շուրջ մտավախությունների կապակցությամբ Վլադիմիր Պուտինը մանրամասն տեղեկացրել է Զապորոժյեի ԱԷԿ-ի շրջանում ուկրաինացի արմատականների կազմակերպած սադրանքի մասին, որին մասնակցել է դիվերսիոն խումբը: Այդ միջադեպի պատասխանատվությունը ռուս զինվորականներին վերագրելու փորձերը ցինիկ քարոզչական արշավի տարր են: Ռուսական զորքերը ուկրաինական պահպանության ստորաբաժանման եւ անձնակազմի հետ փոխգործակցությամբ շարունակում են ապահովել ԱԷԿ-ի գործառնությունը բնականոն ռեժիմով, ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է. բոլոր այդ փաստերը պաշտոնապես հաստատվել է ԱԷՄԳ-ի կողմից: Կայանի ֆիզիկական եւ միջուկային անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է: Ռուսական Զինված ուժերը նաեւ վերահսկում են Չերնոբիլի ԱԷկ-ը: Այդ ամենն արվում է ուկրաինացի նեոնացիստների կամ ահաբեկիչների կողմից սադրանքների հնարավորությունը բացառելու համար, որոնք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հիշատակած՝ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության՝ չերնոբիլյան գոտում եռակողմ հանդիպում (ԱԷՄԳ-Ռուսաստան-Ուկրաինա) անցկացնելու մասին առաջարկը, որի նպատակն է Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու մեխանիզմի ստեղծումը, Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ գաղափարը կարող է օգտակար լինել, սակայն պետք է մտածել այդ հանդիպումը տեսակոնֆերանսի կամ երրորդ երկրում անցկացնելու շուրջ: Քննարկվել է բախումների շրջաններից խաղաղ բնակչությանը տարհանելու խնդիրը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Կիեւը դեռեւս չի կատարում այդքան սուր հումանիտար հարցի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները: Մասնավորապես, չնայած Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչներին եւ օտարերկրյա քաղաքացիներին դուրս բերելու համար մարտի 5-ին ռուսական կողմի հայտարարած «լռության ռեժիմին»՝ ուկրաինացի ազգայնականները թույլ չեն տվել տարհանումն այդ քաղաքներից: Իսկ ռազմական գործողությունների դադարը դարձյալ օգտագործել են իրենց ուժերն ու միջոցներն ամրապնդելու համար: Ֆրանսիայի նախագահը դարձյալ առաջարկել է ակտիվորեն աշխատել Կիեւի իշխանությունների հետ վերջիններիս կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերը պահպանելու նպատակով: Վլադիմիր Պուտինը նաեւ տեղեկացրել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ռուսական պատվիրակության բանակցությունների մասին: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը ռուսական հայտնի պահանջներն առանց նախապայմանների կատարելու դեպքում: Գլխավորը, որպեսզի ուկրաինական կողմը լրջորեն վերաբերվի ձեռքբերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը կարեւոր է ռազմական գործողությունները դադարեցնելու համար, նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
21:12 02.05.26
19:08 02.05.26
19:10 02.05.26
18:18 02.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
19:27 02.05.26
18:33 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44