ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Մոսկովյան փողոցում, ապօրինի կերպով ձեռք բերված զենքի գործադրմամբ, սպանության փորձ կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: ՔԿ-ից հայտնում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. մարտի 8-ին` ժամը 02:10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 49-ամյա բնակիչ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 2022թ. մարտի 7-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել 49-ամյա տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ տուժածին ժամանակին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող արնանման հետքեր, ինչպես նաև՝ թվով 6 կրակված պարկուճ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
10:22
10:09
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02