Tert.am-ը հրապարակում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար արտահերթ նիստում:
«Հարգելի գործընկերներ,
Հետևելով այս օրերի քննարկումներին՝ ակամայից հարց է ծագում․ իսկ ո՞ւր էր մեր կազմակերպությունը, երբ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) դեմ պատերազմ էր սանձազերծում և օկուպացնում Եվրոպայի Խորհրդի մեկ այլ անդամի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Հիշեցնեմ, որ 2020թ-ի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հայ ժողովրդին իր պատմական հողի վրա ապրելու իրավունքից զրկելու համար: Թուրքական ռազմական ԱԹՍ-ներով սպանվում էին հազարավոր մարդիկ, ավերվում էին հիվանդանոցներ, դպրոցներ ու խաղաղ բնակչության տները։ Ինչպիսի՞ հիասթափություն ապրեցին Հայաստանի և Արցախի հասարակ քաղաքացիները, երբ նրանք Եվրոպայի Խորհրդի կողմից այդպես էլ չտեսան պատժամիջոցներ:
Իսկ արդյոք գիտե՞ն Եվրոպայի Խորհրդի իմ գործընկերները այս օրերին Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։ Մեկ շաբաթից ավել է, ինչ այստեղ բնակչությունը ստիպված է ապրել առանց գազի և էլեկտրականության, պարբերաբար կրակ է արձակվում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի կառավարությունը բնիկ ժողովրդին հետևողականորեն կոչ է անում լքել սեփական տները, հակառակ դեպքում կլինեն իրական հետևանքներ։ Այս ամենը վկայում է էթնիկ զտումների մասին և միջազգային իրավունքի տարրական նորմերի ակնհայտ խախտում է։
Կկարողանա՞ արդյոք մեր կազմակերպությունը կանխել նոր ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում: Այս կասկածներն առաջանում են`հաշվի առնելով այն, որ այս դահլիճում ընդունված բանաձևերը, արհեստականորեն երկու կողմերին հավասար մեղադրելով, փաստացի լեգիտիմացնում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքները։
Լինելով Հայաստանի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում եմ ցանկացած պատերազմի ողբերգությունը և Ուկրաինայում շուտափույթ խաղաղության կոչ եմ անում։ Որքան էլ որ մեր` հայերիս համար ցավալի է տեսնել Ուկրաինայում շարունակվող աղետը, մեզ համար անընդունելի են միջազգային կազմակերպությունների տարբերակված մոտեցումները։ Խաղաղության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը չի կարող փոքր և մեծ պետությունների համար տարբեր լինել։ Չկան լավ ու վատ պատերազմներ։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեզ համար հայ, ուկրաինացի և Եվրոպայի այլ երեխաների տառապանքները աշխարհաքաղաքական ծագում չունեն։
Մենք պետք է մտորենք այն հարցի շուրջ, թե ինչու են Եվրոպայում անընդհատ պատերազմներ լինում։ Մեր պատմական առաքելությունը չկորցնելու համար՝ մենք պետք է խորհենք, թե ինչո՞ւ Խորհրդային Միության փլուզումից հետո չկարողացանք կերտել ավելի համախմբված ու հակամարտություններից զերծ Մեծ եվրոպական ընտանիք:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
11:48 01.05.26
19:08 02.05.26
12:29 01.05.26
19:10 02.05.26
11:09 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44