ARM | RUS |

Ազգությամբ հայ թեկնածուներ, ովքեր կպայքարեն Վրաստանի խորհրդարան անցնելու համար

05.10.16 | 08:56

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի է ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվելու են ընդունված փոփոխությունների պատճառով: 2015 թվականին Վրաստանի խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված որոշ ընտրատեղամասերը միավորվել են մեկ ընտրատարածքում ընտրողների 47 000 թիվն ապահովելու համար: Սրանով պայմանավորված հայաբնակ Ախալքալաքն ու Նինոծմինդան միավորվել են մեկ ընտրատարածքում և հետևաբար ունենալու են մեկ մեծամասնական թեկնածու:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկին համապատասխանեցնելով Ախալքալաքի 17 գյուղեր, որից 14-ը հայաբնակ, միացվել են Բորժոմիին, որպեսզի ապահովվի մեկ ընտրատեղամասում 47 000 ընտրողի շեմը, իսկ Բորժոմիում հայազգի թեկնածու չի առաջադրվել:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 29 կուսակցություն/բլոկ, որոնցից Ախալքալաքի ընտրատարածքում իրենց թեկնածուներն ունեն միայն 6-ը:

Tert.am-ը ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին առաջադրված հայազգի թեկնածուներին, և այն ընտրատարածքները, որտեղ առաջադրվել են նրանք: Ըստ Tert.am-ի հաշվարկի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցի 26 թեկնածու:

Իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 155 թեկնածու, որում հավասարաչափ ներկայացված են հայ և ադրբեջանցի թեկնածուները՝ 3-ական թեկնածու: Սակայն, սկսած Զվիադ Գամսախուրդիայի ժամանակաշրջանից, առաջին անգամ է, որ հայազգի պատգամավորը զբաղեցնում է համամասնական ցուցակի 19-րդ համարը՝ բոլոր էթնիկ փոքրամասնությունների թեկնածուներից առաջ:

Հայաբնակ Ախալքալաքում և Նինոծմինդայում իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունն առաջադրել է գործող պատգամավոր Հենզել Մկոյանի թեկնածությունը:
Վերջինս Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 1999 թվականից՝ «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից: 2003-2012թթ. անդամակցել է Սաակաշվիլիի «Միացյալ Ազգային շարժմանը» և եղել է պատգամավոր: Սաակաշվիլիի հեռանալուց հետո դուրս է եկել «Միացյալ Ազգային շարժումից» և գործունեություն է ծավալել որպես անկախ պատգամավոր: Այս տարվա ընտրություններին ընդառաջ իշխող կուսակցությունը Հենզել Մկոյանին առաջադրել է որպես մեծամասնական թեկնածու Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքում:

Իշխող ուժի համամասնական ցուցակի 23-րդ համարում ընդգրկվել է գործարար Սամվել Մանուկյանը: Վերջինս ցուցակում ընդգրկվել է Ախալքալաքից ընտրված գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի և վարչապետի հետ Ախալքալաքում գրանցվածմիջադեպից հետո: Սամվել Պետրոսյանը ցանկանում էր ցուցակում ընդգրկել իր որդուն, որն այդպես էլ չստացվեց: Ախալքալաքի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանը չի առաջադրվել:

«Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն Ախալքալաքի և Նինոծմինդայիընտրատարածքում Արսեն Կարապետյանն է: Նա Նինոծմինդայի նախկին ոստիկանապետն էր:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկու տարի առաջ անդրադարձել էրԱրսեն Կարապետյանի գործունեությանը: Սաակաշվիլին ասել էր, որ երբ 2008-ին պատերազմ էր Վրաստանում, Արսեն Կարապետյանն իր ընտանիքի հետ գտնվում էր Փարիզում: Սակայն, երբ պատերազմը սկսվել է,Արսեն Կարապետյանն ընտանիքի հետ արագ վերադարձել է Վրաստան և օգոստոսի ութի երեկոյան արդեն եղել է իր դիրքում։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակում չորս հայ կա՝ 31-րդ հորիզոնականում Արսեն Կարապետյանն է, 50-րդը՝ Գևորգ Շուշանյանն է, 151-րդը՝ Նանա Մինասյանն է, 173-րդը՝ Դիանա Թորոսյանն է:

«Դավիդ Թարխան Մոուրավի, Իռմա Ինախվիլի, Վրաստանի հայրենասերների ալյանսը, միասնական ընդդիմությունն» Ախալքալաքում և Նինոծմինդայում բլոկն առաջադրել է Մերուժան Կարախանյանի թեկնածությունը:

«Ազգային ֆորում»-ը Ախալքալաքում մեծամասնական և համամասնական թեկնածու է առաջադրել Արմենակ Փոլորչյանին, ով մասնագիտությամբ մանկավարժ է:


«Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից մեծամասնական թեկնածու առաջադրվել է Նինոծմինդայից անհատ ձեռնարկատեր Շաքրո Այվազյանը:

«Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկի համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում ընդգրկվել է Մելքոն Մարգարյանը, ով Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր է:

«Հանրապետական» կուսակցությունը ևս մեծամասնական թեկնածու ունի Ախալքալաքում: Կուսակցության թեկնածուն շրջանային ժողովի պատգամավոր Աշոտ Սահարյանն է:

Ախալքալաքում ինքնաառաջադրվել են նաև նախկին պաշտոնյաներ՝ Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Ջաղացպանյանը և Ախալքալաքի սոցիալական ծառայության նախկին պետ Արտաշես Փալանջյանը:

Ծալկայի և Դմանիսի ընտրատարածքում առաջադրվել է մեկ հայ թեկնածու՝ Արմենակ Սարգսյանը «Առաջադիմական դեմոկրատական շարժում» կուսակցությունից:

Թբիլիսիում առաջադրվել է ութ հայ թեկնածու: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականում է գործող պատգամավոր Ռուսլան Պողոսյանը: Ռուսլան Պողոսյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է «Վրացական երազանքից»: Նա միշտ աչքի է ընկել Վրաստանի նախկին նախագահի դեմ հայացքներով ու հայտարարություններով:

Թբիլիսիում «Իրակլի Ալասանիա-Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ հորիզոնականում է քաղաքացիական ակտիվիստ, «Շեն» ՀԿ-ի նախագահ Միխեիլ Ավագյանը:

Թբիլիսիում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է լրագրող Էդգար Բարսեղյանը, ով ներկայացնում է «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկը:

Թբիլիսիում «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից առաջադրվել է ևս երկու թեկնածու՝ Սերգո Խաչատրյանը և Արթուր Սարգսյանը:

«Մեր Վրաստան-Բադրի Պատարկացիշվիլի նախընտրական շտաբում» երեք կին թեկնածու կա 12-րդ հորիզոնականում Մարինե Ավդալյանը, 24-րդում՝ Կարինե Առուշանյանը, 25-ում՝ Նաիրա Բոզոյանը:

«Մենք-ժողովրդական կուսակցության» համամասնական ցուցակում, որը նաև «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկի մասն է կազմում, իր համամասնական ցուցակում բացի Սերգո Խաչատրյանից և Արթուր Սարգսյանից, 91-րդ հորիզոնականում է Տիգրան Գրիգորյանը, 94-րդը՝ Բորիս Հովսեփյանն է, 111-րդը՝ Նոդար Խաչատրյանն է, 136-րդը՝ Անա Վարդանյանն է:

Հայաշատ Ախալցիխե և Ադիգեն ընտրատարածքում, Մառնեուլում, որտեղ հայեր և ադրբեջանցիներ են բնակվում, հայ թեկնածուներ չկան:

Ախալցիխեում «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան»-ը որպես մեծամասնական թեկնածու առաջադրել է Ախալցխայի նախկին քաղաքապետի Գիորգի Կոպաձեին: Ընդդիմադիր ղեկավարած «Միասնական ազգային շարժում»-ն առաջադրել է գործող պատգամավոր Վաժա Չիթաշվիլիի թեկնածությունը:

Tert.am


Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման...

18:18

Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները

Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել...

18:15

Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․...

15:25

Կիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի հաստատումը

Կիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի...

15:24

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան...

15:23

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3...

15:02

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

12:02

Ժորա Սիմոնյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Ժորա Սիմոնյանը չեմպիոնական գոտի է նվաճել

22:53

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր...

20:43

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել

20:21

Ուկրաինային օգնություն տրամադրելուն դեմ հանդես եկող Մարին Լը Պենի վարկանիշը Ֆրանսիայում կտրուկ աճել է

Ուկրաինային օգնություն տրամադրելուն դեմ հանդես եկող Մարին Լը Պենի վարկանիշը Ֆրանսիայում կտրուկ...

20:04

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի...

18:22

Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր

Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության...

18:05

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների...

16:41

Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն...

16:22

Սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ․ ջերմաստիճանը...

16:03

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ...

15:03

Երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում կաշխատենք. Նիկոլ Փաշինյան

Երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում կաշխատենք. Նիկոլ...

12:49

Բնությանը նպաստող քաղաքներ՝ հանուն կայուն ապագայի

Բնությանը նպաստող քաղաքներ՝ հանուն կայուն ապագայի

10:21

Արման Սարոյանի հայցով դատական վարույթը կարճվել է. փաստաբան

Արման Սարոյանի հայցով դատական վարույթը կարճվել է....

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02