«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը «կլասիկ ընդդիմադիր գործիչ», ավելի շուտ՝ իշխանությունների աջակից, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին հայտնեց նրան վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով։
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան։ Նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակում էին ՀՀ նախագահները եւ ԱԳ նախարարները։
Ի՞նչ առաքելություն ունի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ինչո՞վ է տարբերվում նրա գործունեությունը մյուս դեսպանների գործունեությունից։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը կատարում է երկրի վարչապետի (նախագահի, ԱԳ նախարարի) տարբեր էպիզոդիկ հանձնարարություններ։ Սա ավելի շատ ներկայացուցչական պաշտոն է, ստատուս է հաղորդում այն զբաղեցնողին` երկրից դուրս այցելությունների ժամանակ։ Հատուկ հանձնարարություններով դեսպանները սովորաբար չեն նստում որեւէ երկրում, չեն ունենում նստավայր, նստում են ԱԳՆ-ում եւ կատարում են պետության ղեկավարության կոնկրետ հանձնարարությունները։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան է նաեւ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ. մարտին։ Նախկինում նման կարգավիճակ են ունեցել Դավիթ Շահնազարյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Լիպարիտյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02