ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը եւ անձնապես ինքը պատրաստ են աջակցելու համատեղ օրակարգով իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խնդրանքով Արցախի պատվիրակության ղեկավար, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ընդլայնված նիստից: Նա կարեւորել է համատեղ հաղորդակցման հարթակի ստեղծումը, որը հայաստանցի գործընկերների հետ առավել օպերատիվ շփումների հնարավորություն է ընձեռելու: Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետեւանքով առաջացած գազամատակարարաման խնդիրներին, անվտանգային հարցերին: Արցախցի գործընկերները կարեւորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
12:27
12:12
12:03
22:12
12:46 15.08.26
13:56 15.08.26
20:33 14.08.26
13:58 15.08.26
12:27 15.08.26
12:44 15.08.26
14:13 15.08.26
13:05 15.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02