Կառավարությունն այսօրվա՝ մարտի 17-ի նիստում չզեկուցվող նախագծերից մեկով ևս 3 ամսով երկարացրեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300.000-ական դրամ ամսական սոցիալական աջակցության տրամադրումը: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։ Գործադիրը նշում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածում կատարված լրացման արդյունքում սահմանվել է դրույթ, ըստ որի` ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած Զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: «Կատարված դիտարկումների արդունքում փաստում ենք, որ 25.02.2022թ. դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը թվով 127 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա-բաժանում, որից 114 անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի հատուցման գործ ներկայացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 13-ը գտնվում է ուսումնասիրության փուլում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի 2001-Լ որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է 12 ամսվա համար՝ 12-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար` 2021թ. նոյեմբեր ամսվան հաջորդող ամսվա 1-ից արդեն իսկ դադարեցվել է նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը, ինչը դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում հանգեցրել է բողոքի ալիքների: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02