«Փաստ» օրաթերթը գրում է. <Վերջին օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրը դադարեցրել է իր գործունեությունը: Սկզբնական շրջանում, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, նախատեսվում էր աշխատանքները դադարեցնել միայն երկու շաբաթով։ Նշվում էին նաև տարբեր պատճառներ: Ըստ ԶԼՄ-ներին տված պաշտոնական պատասխանի, «Թեղուտի» աշխատանքները դադարեցվում էին ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, սակայն շրջանառվում էր նաև ՌԴ-ի և ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հանգամանքը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Թեղուտի» աշխատանքների դադարեցումը չի սահմանափակվի նշյալ կարճ ժամկետով:
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր է՝ ապրիլի 1-ից պաշտոնապես հայտարարվի անորոշ ժամկետով գործունեությունն ընդհանրապես կասեցնելու մասին: Ավելին, եթե հիմա աշխատակիցներին ասվել է, որ մասամբ վճարվելու են հարկադիր պարապուրդի համար, ապա հետագայի համար մեծ անորոշություն կա, և չի բացառվում, որ բազմաթիվ մարդիկ մնան գործազուրկ: Այս հանգամանքը հատկապես Ալավերդիում և շրջակա գյուղերում, բառիս բուն իմաստով, խուճապային տրամադրություններ է ստեղծել, քանի որ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում շատերի եկամտի միակ աղբյուրը կարող է «ցամաքել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
09:02 19.10.26
10:19 20.10.26
17:15 20.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
18:51 20.10.26
09:17 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02