Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է Սահմանադրությանը։ «Ես մնում եմ այն կարծիքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է Սահմանադրության 61-րդ եւ 81-րդ հոդվածներին։ Օրենքի այդ մասը խնդիրներ է առաջացնում, անորոշության մեջ թողնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Թաթոյանն՝ անդրադառնալով Բարձր դատարանի որոշմանը։ Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 15-ին, Սահմանադրական դատարանը քննել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը եւ գործի քննության արդյունքներից ելնելով՝ որոշել այն հակասահմանադրական չճանաչել։ ՍԴ-ի որոշմանը մանրամասն ծանոթանալուց հետո, մարդու իրավունքների նախկին պաշտպանը հանգամանալից կանդրադառնա Բարձր դատարանի որոշմանը։ Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 9-ին Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի եւ 422-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Մոտ 1 տարի անց՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում, ՍԴ-ն քննել էր այդ գործը եւ հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում չի ընդունվել, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ մերժել էր նշված դիմումը։ Ապա մարդու իրավունքների նախկին պաշտպանը դիմել էր Բարձր դատարան՝ այս անգամ արդեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Արման Թաթոյանի համոզմամբ՝ օրենքի այդ մասը հակասում է Սահմանադրության 61-րդ եւ 81-րդ հոդվածներին։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում»: Իսկ Մայր օրենքի 61-րդ եւ 81-րդ հոդվածները սահմանում են. Հոդված 61. «Դատական պաշտպանության իրավունքը եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը 1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: 2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք: Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան 1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: 2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: Սահմանադրական դատարանի մարտի 15-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այս հղումով։
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44