Գերմանիան դիտարկում է հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Դա անշուշտ, հարցերից մեկն է, որը մենք քննարկում ենք, եւ դրա համար ծանրակշիռ պատճառ կա»,- ասել է նա ARD հանրային հեռուստաալիքին, երբ նրան հարցրել են, թե կարող է արդյոք Գերմանիան գնել այնպիսի համակարգ, ինչպիսին իսրայելական «Երկաթե գմբեթն» է։ Նա չի նշել, թե համակարգի ինչ տեսակ է քննարկում Բեռլինը։ Մտադի՞ր է արդյոք Գերմանիան գնել մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգ (ինչպիսին է Patriot-ը) հարցին Շոլցը պատասխանել է. «Մենք պետք է հասկանանք, որ ունենք հարեւան, որը պատրաստ է բռնություն գործադրել իր շահերը պաշտպանելու համար»։ Bild am Sonntag թերթը տեղեկացրել է, որ հակահրթիռային վահանը Գերմանիայի ամբողջ տարածքի համար եղել է գլխավոր հրամանատար Էբերհարդ Ցորնի հետ Շոլցի հանդիպման քննարկվող թեմաներից մեկը։ Խոսքը, մասնավորապես, իսրայելական «Ստրելա-3» («Նետ-3») համակարգի հնարավոր ձեռքբերման մասին է եղել։
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02