«Տրանսպորտի ոլորտում 2021 թվականի համար նախատեսված է եղել 1.49 միլիարդ դրամ, որից ծախսվել է 1.44 միլիարդը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ըստ նախարարի՝ տրանսպորտի ոլորտի հիմնական կարևոր ծրագրերից է եղել տարբեր մարզերում տրանսպորտային ցանցի զարգացմանն ուղղված փաթեթներ կազմելը և մրցութային գործընթաց սկսելը: Ըստ Սանոսյանի՝ մեծ հաջողություն է ապահովվել Կոտայքի մարզում։ «Նախորդ տարի գրանցվեց Հյուսիս-հարավ ճանապարհահատվածում ամենամեծ ծավալի աշխատանքը՝ շուրջ 50 կմ, ինչը հնարավորությունից տվեց Թալինից Գյումրի ուղղությունը բաց պահել և շահագործել»,- հայտնեց ՏԿԵ նախարարը: Նա կարևորեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնց ընդհանուր երկարությունը 77 կմ է: ԳՆել Սանոսյանի ներկայացմամբ՝ բոլոր ճանապարհների ուղղությամբ կան աշխատանքներ, այս տարի շարունակվում են, Տաթև-Աղվանի ճանապարհը, որը դարձել է գլխավոր այլընտրանքային ճանապարհը: Հայտնելով, որ այդ ճանապարհի 2 հատվածում դժվարություններ կան՝ նախարարն ասաց. «Խոչընդոտները շրջանցելու ուղղությամբ 2 նոր ճանապարհ են կառուցվում՝ Տաթև-Լծենը և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհները»: Նախարարի խոսքով՝ 2021 թվականին 22 ծրագրով 131 միջոցառում իրականացնելու համար ՏԿԵ նախարարությանը հատկացվել է 214.7 միլիարդ դրամ, որից ծախսվել էր 202.4 միլիարդը:
Աղբյուր` Panorama.am
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02