ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ երկու երիտասարդների առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 19:30-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի կտրված վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 22-ամյա երիտասարդ: Նույն օրը՝ ժամը 21:10-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից, ըստ որի «ձախ միջին երրորդականի առաջային մակերեսի կտրած վերք, թիկունքի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գորը: Հիշյալ երկու անձինք տուժող են ճանաչվել: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական լայնածավալ գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1975 թվականին ծնված բնակիչ է: Պարզվել է, որ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում առերևույթ հանցագործության կատարած անձը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչներին և պատճառել նշված վնասվածքները: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02