Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գները բոլոր տարածաշրջանների հաճախորդների համար, հայտնում է Bloomberg-ը: Պետական Saudi Aramco-ն բարձրացրել է իր Arab Light նավթի գինն Ասիա մատակարարումների համար հաջորդ ամիս՝ հասնելով մինչեւ 9.35 դոլար մեկ բարելի դիմաց: Aramco-ն այդ որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ը որոշեց շարունակել արդյունահանման աստիճանական աճը։ 23 երկրներից բաղկացած խումբը՝ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ, դիմադրում էր խոշոր ներկրողների, այդ թվում՝ ԱՄՆ-ի՝ արտադրության աճը եւ վառելիքի համաշխարհային գների իջեցումը խթանելու կոչերին: «Սա զգալի աճ է,- ասել է UBS Group AG-ի ապրանքային վերլուծաբան Ջովաննի Ստաունովոն:- Սաուդյան Արաբիայից հավելյալ ծավալները թանկ գին կունենան»։ Սաուդյան Արաբիայում գների աճը, որը, ամենայն հավանականությամբ, երանգ կհաղորդի մերձարեւելյան այլ արտադրողների համար, ինչպիսիք են Իրաքը եւ Քուվեյթը, տեղի է ունենում՝ չնայած վիրուսի կապակցությամբ լոքդաունների ալիքին Չինաստանում, որը նավթի ամենամեծ ներկրողն է աշխարհում: Aramco-ն մյուս ասիական ապրանքանիշերի գները բարձրացրել է բարելի դիմաց առնվազն 2.70 դոլարով, մինչդեռ ԱՄՆ-ի բոլոր գները բարձրացրել են 2.20 դոլարով: ԱՄՆ-ի արաբական թեթեւ նավթը կբարձրանա մինչեւ ռեկորդային 5.65 դոլար բարելի դիմաց: Սաուդյան Արաբիայի նավթի մատակարարումների ավելի քան 60 տոկոսն ուղղվում է Ասիա, ընդ որում, ամենամեծ գնորդներն են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Հնդկաստանը: Թագավորությունը հում նավթի աշխարհի խոշորագույն արտահանողն է եւ անցյալ ամիս օրական 10.3 միլիոն բարել է արդյունահանել:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
16:09 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44