ARM | RUS |

Աղվան Հովսեփյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է. նա մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման մեջ

12.04.22 | 16:31

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: Մասնավորապես` Աղվան Հովսեփյանը, Ա. Ս.-ի հետ 2007թ. հիմնադրելով տեխնիկական զննման գործունեություն իրականացնող «Տրանս-Սիստեմ» ՍՊ ընկերությունը, իրականացրել է դրա կառավարման գործառույթները: Աղվան Հովսեփյանը, հովանավորելով այդ ընկերությունը, իր պաշտոնի հեղինակությունն ու պաշտոնեական դիրքից բխող հնարավորություններն օգտագործելով, դիմել է ոլորտը կարգավորող նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձին, ինչի արդյունքում 2007թ.-ին հիշյալ ընկերությանը տրամադրվել է համապատասխան լիցենզիա: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը որոշել է ընկերության մասնակիցների շրջանակը, շահույթի բաշխման կարգն ու չափերը: Ընդ որում` Աղվան Հովսեփյանի որոշմամբ նշված բիզնեսում ներգրավվել են նաև նրա հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակիցներ, իսկ 2015թ.-ից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել նրա որդին` Նարեկ Հովսեփյանը: Բացի այդ, 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի անվադողեր: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված ևս երկու ընկերությունների կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» և «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Վերը նշված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 788 մլն ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Աղվան Հովսեփյանը նշված գումարով 2009-2015թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն, որի պատկանելությունը թաքցնելու համար նախ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև` 2015թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանը ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ արժեք ունեցող վերոհիշյալ առանձնատունը 90 մլն ՀՀ դրամով իբր վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին: Այդ կերպ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված 788 մլն ՀՀ դրամը: Քրեական գործով հիմնավորվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացված ևս 55 մլն ՀՀ դրամով 2009-2011թթ. ընթացքում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, որոնց պատկանելությունը թաքցնելու և անօրինական ծագումը խեղաթյուրելու նպատակով դրանք գրանցել է այլ անձանց անուններով` այդպիսով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարը: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, մտադրվելով իրեն պատկանող առանձնատան հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում կառուցել և շահագործել փոքր ՀԷԿ, 2010թ. հոկտեմբերին իր մտերիմ, նույն համայնքի նախկին ղեկավար Հ. Ա.-ին համոզելու եղանակով դրդել է ձևական աճուրդի կազմակերմամբ ապահովել 27.796 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքների սեփականության իրավունքով վաճառքը որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: Այնուհետև, ապօրինի օտարված հողամասերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Աղվան Հովսեփյանը դրանք ձևական առուվաճառքի պայմանագրերով ձևակերպել է նախ իր ազգականի անունով, իսկ 2017թ. դարձյալ ձևական կնքված նվիրատվության պայմանագրով` նույն հողատարածքները նվիրաբերել որդուն: Նշված եղանակով Աղվան Հովսեփյանն օրինականացրել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 27.796 հա մակերեսով հողամասերը: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը, նախկին Երևան հեռուստաընկերություն ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, ծառայության գծով հովանավորչության համար 2011թ. ընթացքում նրանից որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով` վերը նշված ընկերության շուրջ 206 մլն ՀՀ դրամ արժողությամբ 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստացել է նույն թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով իր որդուն` Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով: Այնուհետև Աղվան Հովսեփյանը, անօրինական ճանապարհով ստացված բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, հորդորել է Վ. Ղ.-ին հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս 50 բաժնետոմսերի հետ վաճառել մեկ այլ ընկերության: Բաժնետոմսերի վաճառքից ստացված` Աղվան Հովսեփյանի մասնաբաժինը կազմող գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին և այն ձևակերպվել որպես ավանդ, որի տոկոսային եկամուտը 2014-2017 թթ. ընդհանուր կազմել է ավելի քան 31 մլն ՀՀ դրամ: Արդյունքում Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 237 մլն ՀՀ դրամը: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վ. Ղ.-ին փաստացի պատկանող ավելի քան 672 մլն ՀՀ դրամ արժողությամբ 3,0078 հա հողատարածքը Աղվան Հովսեփյանի առաջարկով ձևակերպվել է Տիգրան Մեծ ՓԲԸ հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի անվամբ` որպես Ղարիբյան եղբայրների միջև առկա գույքային տարաձայնությունները հարթելու երաշխիք, որից հետո Աղվան Հովսեփյանը Վրեժ Մարկոսյանին դրդել է վերջինիս վստահված վերոհիշյալ հողատարածքը նվիրատվության պայմանագրով գրանցել Նարեկ Հովսեփյանի անվամբ: Արդյունքում Աղվան Հովսեփյանի դրդմամբ Վ. Մարկոսյանն անհատույց օտարման եղանակով Վ. Ղ.-ին փաստացի պատկանող հողատարածքը վատնման եղանակով` նվիրատվության պայմանագրով 2017թ. գրանցել է Աղվան Հովսեփյանի որդու անվամբ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ․ փրկարարներն օգնել են

Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ․ փրկարարներն օգնել...

10:10

Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ. Շարմազանով

Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ....

14:50

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը 2 ամսով...

14:35

Եթե Ալիևը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել իրերի բուն դրության մասին. Հակոբ Բադալյան

Եթե Ալիևը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել...

14:18

Եթե Ալիևը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել իրերի բուն դրության մասին. Հակոբ Բադալյան

Եթե Ալիևը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել...

14:18

Վեհափառի գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է. «Փաստինֆո»

Վեհափառի գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է....

14:05

Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան

Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված...

17:11

Ֆրանսիայի ԱԳՆ․ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղությունը դարձրել են շոշափելի

Ֆրանսիայի ԱԳՆ․ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղությունը դարձրել են...

16:37

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16:25

ՄԻՊ-ը անընդունելի է համարում քրեական վարույթի շրջանակում անձնական և ընտանեկան տվյալների հրապարակումը

ՄԻՊ-ը անընդունելի է համարում քրեական վարույթի շրջանակում անձնական և ընտանեկան տվյալների...

16:14

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

15:55

Մահացել է Մեսսիի հայրը

Մահացել է Մեսսիի հայրը

15:37

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

14:03

Փաշինյանը զանգահարել է Ալիևին

Փաշինյանը զանգահարել է Ալիևին

12:42

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ձերբակալվել է սպանություն պատվիրելու մեղադրանքով

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ձերբակալվել է սպանություն պատվիրելու...

12:29

Պարեկային ծառայության նախկին պետ Խուդինյանին նշանակեցին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Պարեկային ծառայության նախկին պետ Խուդինյանին նշանակեցին Փրկարար ծառայության տնօրենի...

12:03

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

11:43

Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության դեպքը

Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության...

11:26

Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն ու ըմբռնում իր գործընկերոջ մոտ, որ նույնիսկ մեկ հեռախոսազանգով լուծում էր Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը

Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն ու ըմբռնում իր գործընկերոջ մոտ, որ նույնիսկ մեկ...

11:14

Հուլիսին Հայաստան այցելել է 198 709 զբոսաշրջիկ

Հուլիսին Հայաստան այցելել է 198 709 զբոսաշրջիկ

10:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02