Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը անհիմն և սադրիչ է անվանել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին հայտարարությունները։ Դեսպանատան հայտարարությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը: «Մենք ուշադրություն ենք դարձրել ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի սադրիչ հայտարարությունները մեր երկրի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին, որն իբր պայմանավորված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ենթադրյալ ձախողումների հետ։ Նեդ Փրայսը ևս մեկ անգամ աչքի է ընկել դատարկաբանությամբ՝ առանց ապացույցների»,- երեքշաբթի ասվում է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում:
Դեսպանատնից հայտարարել են, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները Ուկրաինայի տարածքում և ՌԴ Զինված ուժերը չունեն և չեն կարող ունենալ քիմիական պատերազմի զենքեր, քանի որ Մոսկվան դրա պաշարները ոչնչացրել է դեռևս 2017 թվականին։
«Մտահոգիչ են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաստատած տվյալները ուկրաինական արմատականների կողմից քիմիական նյութերի կիրառմամբ սադրանքների պատրաստման մասին: Մենք նաև հարցեր ունենք այդ նյութերի ծագման վերաբերյալ»,- հավելել են դեսպանատնից և Վաշինգտոնին հորդորել են զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, և ակտիվացնեն իրենց պետության քիմիական ապառազմականացման գործընթացը: Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները դեռևս Քիմիական զենքի կոնվենցիայի միակ կողմն է, որը չի կատարել իր միջազգային պարտավորությունները և որ ամերիկյան զինանոցի այդ տիպի զենքերը իրական վտանգ են ներկայացնում մարդկության համար։ Փրայսը երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ասել էր՝ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ «Ռուսաստանը կարող է ձգտել քիմիական զենք օգտագործել» Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Մասնավորապես, նա պնդել էր, որ Մարիուպոլում անկարգությունների դեմ պայքարի համար կարող է օգտագործվել միջոցների մի ամբողջ շարք, այդ թվում՝ թունավոր նյութերով խառնված արցունքաբեր գազ։
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02