ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: «Արթիկ» բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 13-ին՝ ժամը 00:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի բազմաթիվ ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Կասյան փողոցում, նույն քաղաքի 45-ամյա բնակիչն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ 25-ամյա երիտասարդին: Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 45-ամյա տղամարդը և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ, հիշյալ 45-ամյա տղամարդը մատնացույց է արել վիճաբանության և հանցագործության գործիք հանդիսացող դանակի գտնվելու վայրը, որը հայտնաբերվել և վերցվել է, առգրավվել են հագուստներ: Հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Կատարվում է նախաքննություն:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02