Հոլանդացի գիտնականները պարզել են, որ Candidatus Methanoperedens բակտերիան կարող է մեթանը օգտակար էներգիայի վերածել։ Հետազոտողներին դրա օգնությամբ հաջողվել է վնասակար գազի 31 տոկոսը վերածել էլեկտրականության։ Տեխնոլոգիայի արդյունավետությունը կբարելավվի հետագա փորձերի ընթացքում, գրում է Science Daily-ն։ Candidatus Methanoperedens-ն ապրում է ազոտով աղտոտված քաղցրահամ ջրերում: Նրանք նիտրատ են օգտագործում մեթանը քայքայելու համար, որն անհրաժեշտ է աճի համար։ Այս բակտերիաները հիմնականում զարգանում են այն վայրերում, որտեղ մակերեւութային եւ ստորերկրյա ջրերն աղտոտված են ազոտով, քանի որ մեթանը քայքայելու համար նրանց նիտրատ է անհրաժեշտ: Փորձերի սկզբում գիտնականները ցանկանում էին ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է տեղի ունենում փոխակերպման գործընթացը։ Հետո նրանք որոշեցին պարզել՝ արդյոք միկրոբները կարող են օգնել էլեկտրաէներգիա արտադրել: «Դա կարող է շատ օգտակար լինել էներգետիկ ոլորտի եւ շրջակա միջավայրի համար: Կենսագազային կայաններում մեթանն արտադրվում է միկրոօրգանիզմների կողմից, այնուհետեւ այրվում է, ինչն էլ տուրբինին ստիպում է շարժվել: Կենսագազի մոտ կեսը էլեկտրաէներգիայի է վերածվում, եւ դա առավելագույն հասանելի հզորությունն է: Մենք ուզում ենք գնահատել՝ արդյո՞ք կարելի է ավելիին հասնել»,- բացատրել է հետազոտության համահեղինակ Կորնելիա Ուելտեն:
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:15
09:19 28.04.26
16:57 28.04.26
17:48 28.04.26
09:03 28.04.26
16:09 28.04.26
13:54 28.04.26
17:32 28.04.26
17:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44