«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 22-29-ը Ստրաս-բուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասը։ Ուշագրավ է, որ առաջին անգամ իշխանությունը դատարանի միջոցով թույլ է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ։ Քրեական գործով պայմանավորված, Գեւորգյանը չէր կարողանում բացակայել երկրից, դրա համար նրան պետք է դատարանը թույլատրեր։ Իսկ Աննա Դանիբեկյանը շուրջ տարիուկես մերժում էր նրա միջնորդությունները, անգամ ԱԺ նախագահի գրություններից հետո։
Ուշագրավ է, որ այս օրերին, երբ ընդդիմությունն իշխանության դեմ գործընթաց է սկսել, Գեւորգյանին թույլ են տալիս։ Նրա պաշտպանը դատարանում երեկ հայտարարեց, որ, հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել՝ պաշտպանել Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիությունը։ Գեւորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության կազմում են նաեւ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը, ուշագրավ է, որ այդ օրերին՝ սկսած ապրիլի 23-ից, ըստ տեղեկությունների, ընդդիմության պայքարը թեւակոխելու է վճռական փուլ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02