Նիկոլը իր ելույթով բովանդակային ճգնաժամ ստեղծեց երկրում։ Մյուս կողմից՝ ՔՊ-ական լսարանը իր ծափերով ճգնաժամ ստեղծեց դահլիճում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատ դժվար է պատկերացնել, թե դրանից հետո երեք խմբակցություններն ինչպես են շարունակելու համատեղ աշխատանքը, ինչպես ես աշխատելու հանձնաժողովներում, ստանդարտ օրակարգերի շուրջ։ Այդ դահլիճում հնչել է երրորդ հանրապետության ամենավտանգավոր ելույթներից մեկը, և այն արժանացել է ծափերի։ Սա է փաստը։
Դրանից հետո պետք է լինի կա´մ նոր ԱԺ, կամ՝ նոր մեծամասնություն։ Ժամանակավոր լուծում կարող է լինել ընդդիմադիր կազմերի էական փոփոխությունը, բայց այստեղ գլխավոր բառը էականն է։
Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ փողոցում առաջանալու է ճգնաժամ։ Թե ի´նչ ծավալի, ի´նչ ուժգնության՝ այս պահին դժվար է ասել։ Դա կունենա՞ այն ծավալը, որը կբերի իշխանության հրաժարականին։ Զուտ տեխնոլոգիապես՝ դատելով երևանյան զուգահեռ կյանքերի առկայությունից, դժվար է պատկերացնել, թե մոտակա օրերին կամ շաբաթներին երկրում իշխանության փոփոխություն կլինի։ Բայց հասարակության մեջ առկա է կուտակված զգալի էներգիա, և կուտակման միտումը մեծանում է։ Չկա այն գործիքը, որով հնարավոր է չափել այդ էներգիայի ծավալը, բայց որակական հատկանիշներով այն ակնհայտորեն ագրեսիվ է՝ հաշվի առնելով պատերազմը, պարտությունը, զոհերը, ազգային ստորացումը և այլն։ Այդ էներգիան պետք է պարպվի. ե՞րբ և ո՞ր կայծից՝ ոչ ոք չի կարող ասել։ Հենց սա է այն սև կարապը, որը մի օր իջնելու է Երևանի կենտրոնում։
Այսօրվա փողոցը, գոնե այս պահին, որակով բավական լավն է, և Ազատության հրապարակում օրվա ընթացքում կարելի է տեսնել անհատական լավ որակներ, և նույն այդ որակը իշխում է հանրային հարթակներում։ Խնդիրն այսօր փողոցին առաջարկվող պայքարի բովանդակությունն է։
Հակաիշխանական համակարգը պետք է կարողանա ձևակերպել հստակ բովանդակություն։ Սա, կոպիտ ասած, այն կենսական ապրանքն է, որը պետք է առաջարկվի հասարակությանը։ Մինչև մարդիկ չտեսնեն իրենց առաջարկվող՝ վաղվա օրվա ամբողջական պատկերը, չեն դառնալու պրոցեսի մասնակից։
Համադրելով առկա փաստերը՝ արձանագրում ենք, որ երկրում ստեղծվել է բազմաշերտ ճգնաժամ. դահլիճում՝ սուր բովանդակային և տեխնոլոգիական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա, փողոցում՝ թերևս անխուսափելի լարվածություն, որը պետք է մտցնել բովանդակային և կառուցվածքային հուն։ Փողոցային պրոցեսների շուրջ որոշումներ կայացնողները կա´մ չեն տեսնում, կա´մ չեն կարևորում փողոցում առկա բովանդակային ճգնաժամը։
Եվ կա սեղմվող ներհասարակական էներգիա, որը մի պահի պայթելու է։ Եվ, վերջապես, ոչ ոք չի լուծարել Ադրբեջանը. կա նրա ագրեսիվ գործոնը, որը կարող է մի պահի փոխել իրավիճակը։
Մենք մտնում ենք բավական լարված ու հակադրություններով մի փուլ, որի արդյունքում կամ ընթացքում իշխանությունը փոխվելու է, բայց բարդ որոշումներից ու զարգացումներից մենք չենք խուսափելու։
Հենց այդ պատճառով է կարևոր՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մեջ տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Հենց այդ պատճառով է պետք փողոցում, դահլիճներում կատարվող պրոցեսներին այս պահից սկսած տալ հստակ բովանդակություն։
09:19
09:03
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
11:36 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44