Հունաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական Ֆրակցիա – Համագործակցություն կուսակցության ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի էթնիկ զտումների և նվաճողական քաղաքականությունը՝ վերահաստատելով մեր աջակցությունը հայ ժողովրդին:
Ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ իր տեղն է զբաղեցնում մարդկության պատմության սև էջերի մեջ։
107 տարի առաջ թուրքերը հանցանք գործեցին մի ամբողջ ժողովրդի նկատմամբ: 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո, մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ մահապատժի ենթարկվեց՝ բնաջնջման արշավի ընթացքում:
Որպես Ժողովրդավարական Ֆրակցիա – Համագործակցություն կուսակցություն` դատապարտում ենք Թուրքիայի էթնիկ զտումների և նվաճողական քաղաքականությունը և վերահաստատում մեր, ինչպես նաև ողջ Կիպրոսի ժողովրդի աջակցությունը հայ ժողովրդին՝ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործում։
Անցյալ տարի, այս օրը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի նախագահի ու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ցույց տվեց ճանապարհը, որպեսզի, ի վերջո, քաղաքակիրթ մարդկությունը հստակ ուղերձ հղի առ այն, որ աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ ժամանակավոր շահերից դուրս կա բարոյական և միջազգային իրավական կարգ, որը վեր է անօրինական նպատակահարմարություններից, բայց նաև տարբեր խաղերից։
Այս օրը հանդիսանում է ազգային ինքնամփոփման հնարավորություն նաև հենց Թուրքիայի համար, որն Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո համաշխարհային քաղաքականության մեջ խաղում է «խաղաղարարի» դերը և հավակնում է «խաղաղարարի» դերին: Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան շարունակում է բռնազավթած պահել Կիպրոսի Հանրապետության տարածքի 37%-ը, Միջերկրական ծովի Արևելյան հատվածում հանդես է գալիս որպես ծովահեն, ուժեղ ներկայություն ունի Սիրիայում և Լիբիայում ու աջակցություն էր ցուցաբերել Արցախի դեմ ուղղված ադրբեջանական հարձակմանը։
Այսօր Թուրքիայի համար հնարավորություն է առերեսվելու միջազգային իրավունքի, ինչպես նաև համամարդկային և համընդհանուր սկզբունքների ու արժեքների հետ՝ հրաժարվելով իր ծայրահեղ վտանգավոր նվաճողական քաղաքականությունից»։
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02