ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա. Գ.-ն կազմակերպության օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Կամօյլ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Գ.-ն, 2021 թվականի հոկտեմբերի 21-ին իր, Պ. Ե.-ի և նշված ընկերության սեփականատեր Կ. Մ.-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նույն օրը «Կամօյլ» ՍՊԸ գրասենյակում Կ. Մ.-ի ուղղորդմամբ հանդիպել է հիշյալ ընկերության աշխատակցին և նրանից ստացել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 476 000 ՀՀ դրամ կաշառք: Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ա. Գ.-ին և Պ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պ. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով: Խոշոր չափերով կաշառք տալու համար Կ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02