Մայիսի 1-ին, ժամը, 19.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ Քարի տակ կոչվող տարածքում կրակում են: Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 116,5-րդ կմ-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կրակոցներ են հնչել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 19.25-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «գլխի ջնջխված վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 56-ամյա տղամարդ. նա հայտնել է, որ վերոհիշյալ վայրում իր մեքենայից իջնելիս ընկել է, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:
Ժամը 20.10-ին հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 պարկուճ և 1 փամփուշտ:
56-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02