ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է,որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում:
Այնուհետև՝ 2020թ. դեկտեմբերի 21-ին, 35-ամյա տղամարդը հիշյալ պայմանավորվածության համաձայն, Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում ապօրինի ձեռք է բերել ընդհանուր 5766 գրամ քաշով «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 751,27 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են տղամարդու կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում՝ Արտաշատ քաղաք փոխադրելու նպատակով: 35-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և կատարված խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել ու առգրավվել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02