Նախօրեին 168.am-ը գրավոր տարբերակով հարցեր էր ուղղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ միասին մասնակցել էիք Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկին նվիրված տոնական արարողությանը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին, որոնք ՀՀ իշխանությունների կողմից թմբկահարվում են: Կխնդրեինք, որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, որպես Հայաստանում բարեփոխումների և հատկապես ոստիկանության բարեփոխումների աջակցող կողմ, գնահատեք այսօր ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության կիրառած ուժի համարժեքությունը: Տրամադրել ենք երկու դրվագի տեսանյութ, սակայն նմանատիպ տեսանյութերն այսօր բազմաթիվ են եղել։ ԵՄ պատվիրակությունն այս հարցն արդեն ուղղել է իշխանություններին՝ ընդգծելով, որ կարևոր է ապահովել, որպեսզի ոստիկանները զերծ մնան անհամաչափ ուժի գործադրումից։ Ինչպես հայտնի է ԵՄ պատվիրակությանը, նշված երկու գործերով Գլխավոր դատախազությունը նախաձեռնել է հետաքննություն։ ԵՄ պատվիրակությունը սերտ կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և ուշադիր հետևում է իրավիճակին։ Առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր էր մոբիլիզացրել: Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար ակցիայի վայր խուժեցին սև դիմակներով կասկածելի անձինք: Ազատությունից հնարավոր անօրինական զրկումը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է՝ ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: 168.am-ը ոստիկանությունից փորձել էր ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս, սակայն ոստիկանության լրատվականից չմեկնաբանեցին: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստը, որը ևս կա տեսանյութերում։ Իրավապահ մարմինները և ոստիկանական ուժերը պետք է հարգանք ցուցաբերեն բոլոր համապատասխան օրենքների նկատմամբ և դրանց համապատասխան դրսևորեն վարվելակերպ։ Իրավունքի գերակայության նկատմամբ հավատարմությունը վերաբերելի է ոստիկանությանը ճիշտ այնքանով, որքանով հասարակության յուրաքանչյուր անդամին։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղված ԵՄ աջակցությունը, ի լրումն այլ հարցերի, կենտրոնացել է նաև քաղաքականության վարման վրա և ոստիկանության գործողությունների համապատասխանությանը իրավունքի պահանջներին:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44