Արցախյան պատերազմի հերոս, 1-ին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ, փոխգնդապետ Վահագն Թումասյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ ՊՎԾ-ից հայտնել են, որ համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ մանրամասն ներկայացնելով Վահագն Թումասյանի ացնած ուղին և հերոսական սխրանքները։ Այս մասին տեղեկացնում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը։
Փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին:
Վահագնը ծնունդով Աբովյանից է: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետ, համատեղ սովորել Վազգեն Սարգսյանի անվան պետական ռազմական ինստիտուտում։ Սովորել է նաև Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ռազմական ակադեմիաներում։ Նա տիրապետում էր թուրքերեն և ադրբեջաներեն լեզուներին։
2007-ին անցել է ծառայության ՀՀ Զինված ուժերում։ Սկզբում հատուկ նշանակության ջոկատում դիպուկահար է եղել, հետո նախընտրել է հետախուզությունը:
Վահագնի հայրը՝ թուրքագետ Արամ Թումասյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմել է, որ որդին զոհվել է հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ, «Հայաստանի ազգային հերոս» Վահագն Ասատրյանի հետ թշնամու հրթիռակոծությունից:
Հայրը նշել է, որ նրանց զոհվելու հանգամանքներն ու պատճառները մի քիչ մութ են, պետք է մանրամասն և խորությամբ ուսումնասիրվեն:
Հիշեցնենք, որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը նախորդ տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ տրամադրել։ Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: Բացի այդ, ևս 5 նոր կրթամրցանակ է սահմանել. 4-ը՝ Երևանի Պետական համալսարանում, 1-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Դրանք նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44