Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 10 և 11-րդ դասարանի աշակերտներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ու ծանոթանալով աշակերտների հետ՝ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը։
Պաշտպանը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության լավագույն գործիքակազմ, կարևորել է Պաշտպանին դիմելու հասանելիությունն ու մատչելիությունը՝ նշելով հնարավոր բոլոր եղանակները, ինչը հնարավորություն է տալիս երեխաներին ուղիղ կապի միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին նպաստելով առավել արդյունավետ արձագանքմանը:
Աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և պատասխաններ լսել Պաշտպանից ու ՄԻՊ աշխատակազմից։
Քննարկվել են ռասայական խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կրթություն ստանալու իրավունքի, խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, անձնական կյանքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության, կանանց իրավունքների գենդերային հավասարության և սեռով պայմանավորված մասնագիտական կողմնորոշումների կարծրատիպերին վերաբերող հարցեր։
Հնչել են նաև դպրոցահասակների շրջանում բուլինգի դրսևորումների և սոցիալական ցանցերում անձնական տվյալների տարածման ու վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի շրջանակում էլ ներկայացվել են տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու» իրավունքի իրացման եղանակները և «Մի վնասիր» սկզբունքի կարևորությունը և դրա կիրառման տեխնիկական որոշակի խոչընդոտները։
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
17:48 28.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
14:55 27.04.26
13:54 28.04.26
11:55 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44