Մոսկվայի մոտ հարցեր են առաջանում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության կապակցությամբ միջուկային զենքից ազատ կարգավիճակից փաստացի հրաժարվելու հետ կապված, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Բազմաթիվ հարցեր կան՝ այդ երկրների կողմից միջուկային զենքից ազատ կարգավիճակից փաստացի հրաժարվելու հետ կապված»,- շաբաթ օրը լրագրողներին ասել է Գրուշկոն։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն վերջերս ավելի ու ավելի է շեշտը դնում միջուկային զենքի վրա՝ որպես զսպման տարր, եւ ակտիվորեն զարգացնում է համատեղ ռազմական առաքելությունների պրակտիկան։
«Սա նոր իրողություն է, որը մենք պետք է հաշվի առնենք։ Հարց է ծագում այդ պետությունների համար միջուկային բացասական երաշխիքների մասին»,- հավելել է փոխնախարարը։
Գրուշկոն ընդգծել է, որ «բավական է նայել քարտեզին՝ հասկանալու համար, թե դաշինքի ընդլայնումն որքան էական է Ռուսաստանի Դաշնության անվտանգության հիմնարար շահերի համար»։
ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում Ֆինլանդիայի ռազմական անվտանգությունը զգալիորեն կթուլանա, ասել է Գրուշկոն։
«Ֆինլանդիայի խորհրդարանին ուղղված իրենց ուղերձում երկրի նախագահը եւ վարչապետը հայտարարել են, որ այս քայլը կամրապնդի ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգությունը։ Ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ արդյունքը ճիշտ հակառակը կլինի, Ֆինլանդիայի ռազմական անվտանգությունը զգալիորեն կթուլանա»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ Ֆինլանդիայի ռազմական անվտանգությունն ապահովվել է ռազմական չմիավորման քաղաքականությամբ, դրա վրա էր հիմնված այդ երկրի հեղինակությունը:
«Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռազմավարական փոփոխություն է։ Այդ փոփոխությունը չի կարող առանց քաղաքական արձագանքի մնալ, ինչպես նաեւ՝ առանց ուժերի նոր կոնֆիգուրացիայի հետեւանքների մանրակրկիտ վերլուծության, որը կարող է ձեւավորվել դաշինքի հերթական ընդլայնման արդյունքում»,- լրագրողներին ասել է Գրուշկոն։
Նա նշել է, որ Մոսկվայի պատասխան քայլերի մասին որոշումն «էմոցիաների հիման վրա չի ընդունվի»։ «Դա կլինի բոլոր գործոնների մանրակրկիտ ստուգաչափված վերլուծություն, որոնք ազդում են այս տարածաշրջանի անվտանգության իրավիճակի վրա»,- հավելել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ շատ բան կախված է նրանից, թե ՆԱՏՕ-ի ինչպիսի ենթակառուցվածքներ կտեղակայվեն այդ տարածքներում։
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44