«Ուզում եմ հիշեցնել ապրիլի 5-ի մեր հանրահավաքի մասին, երբ թշնամու հերթական ագրեսիայից հետո խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին հրավիրել հանրահավաք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա կարևորեց ապրիլի 5-ը, քանի որ պայքրաի մեկնարկը տրվել է այդ օրը։ «Ապրիլի 5-ին մենք Ազատության հրապարակում շատ հստակ ներկայացրեցինք այն սկզբունքներն ու պահանջները, որով պետք է առաջնորդվի Հայաստանի ցանկացած իշխանություն։ Հստակ հայտարարեցինք, այն իշխանությունը, որ կշեղվի այս սկզբունքներից ու պահանջներից, պետք է օր առաջ հեռացվի, և այս իշխանության դեմ ժողովուրդն իրավունքի ունի իր բողոքի ձայնը բարձրացնել ու անհնազանդության ճանապարհով հեռացնել»,-ասաց նա՝ պատահական չհամարելով, որ այդ օրն Արցախի դրոշը տեղադրվեց Ֆրանսիայիի հրապարակում, հանրապետության այլ քաղաքաներում։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին հայտարարությունից հետո ընդդիմությունը որոշել է փողոցային անդադար պայքար սկսել։ «Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական «Դիմադրության» շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչ օրս տեսնում եք ինչ ծավալի ու չաթի անհնազանդության երթեր, հավանքեր ենք իրականացրել, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել օրվա իշխանության վարվող քաղաքականության դեմ»,-ասաց նա։ Նա ներկայացրեց մի քանի ձեռքբերումներ, որ ունեցել է շարժումը. 1. Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը։ Սա այլևս փաստ է, դա ակնհայտ է։ 2. Շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։ 3. Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ 4. Շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանություններին հեռացնելու։ Շարժումը վերջին 30 տարվա անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, չափերով, ժողովրդականությամբ։ Այն, ըստ էության ղարաբաղյան երկրորդ շարժումն է։ Աղբյուր` Panorama.am
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02