Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը ասուլիսում ամփոփել է 2022 թ. ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները:
Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվն աճել է. 2022 թ. դիմում-հայտ է ներկայացրել 13573 դիմորդ, իսկ 2021 թ.-ին դիմել էին 13120-ը: Թիվը ներառում է նաև ներբուհական քննություն հանձնողներին:
«Ներբուհական քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի ԲՈՒՀ-երի դիմորդները: Այդ ԲՈՒՀ-երն իրենք են կազմակերպում քննությունները, և դրանք միասնական չեն: Այդ դիմորդների թիվը ևս անցած տարվա համեմատ աճել է»,- իրազեկել է Նասիբյանը:
Հայտագրումն ավարտվել է մայիսի 10-ին: Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 5253 դիմորդով: Մնացած առարկաների համար դիմել են 1600 և պակաս դիմորդներ: Այս փուլի քննություններն անցկացվելու են հունիսի 7-ից 24-ը:
ԳԹԿ փոխտնօրենի տեղեկացմամբ՝ ավելացել է նաև բնագիտամաթեմատիկական առարկաներից քննություն հանձնողների թիվը: Ընդգծվել է «Ֆիզիկա» առարկայի դիմորդների թիվը՝ 1585:
Քննական կենտրոնների թիվը ևս ավելացել է. 2021 թ.-ին 36 քննական կենտրոն է եղել, այս տարի 41-ն են. 14-ը՝ մայրաքաղաքում, 27-ը՝ մարզերում: Դրանք ավելացել են Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում:
Նասիբյանն առանձնացրել է 5 ԲՈՒՀ-երի ամենապահանջված մասնագիտությունները, որոնց համար առավել շատ դիմում-հայտ է ներկայացվել: Առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործն» է, երկրորդում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» մասնագիտություններն են:
ԳԹԿ փոխտնօրենը հայտնել է, որ տարբեր ԲՈՒՀ--երի շուրջ 160 մասնագիտություններում որևէ դիմորդ չի եղել: Նա մատնանշել է հատկապես Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա», Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտություն» մասնագիտությունները, ինչպես նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների՝ շվիի, սրինգի, տավիղի բաժինները: Դիմորդներ չկան նաև ջութակի և դիրիժորական բաժիններում:
Հունիսի 26-ից մեկնարկելու է լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է:
«Արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին: Դրանից հետո հրապարակելու ենք թափուր մնացած մասնագիտությունների ցանկը, և մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են կրկին հայտ ներկայացնել՝ առանց քննության, և իրենց գնահատականներով փորձել ընդունվել»,- ասել է Կարո Նասիբյանը:
Նա նշել է, որ կնետրոնի աշխատակիցները շրջել են մարզերում և տնօրեններին բացատրել ԲՈՒՀ- ընդունելության նոր կարգը, ըստ որի՝ առաջին փուլը մեկնարկում է հունվարին, երբ հայտագրվում են առարկաները, իսկ երկրորդ փուլը՝ հունիսին՝ հայտագրելու թե՛ առարկաները, թե՛ մասնագիտությունները:
Եթե նախկինում հնարավոր էր ինչ-ինչ պատճառներով հունիսին քննությունը չհանձնել, ապա նոր կարգով նման բան հնարավոր չէ:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44