«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը». այս խոսքերն ասել է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին, երբ խորհրդարանում երկրորդ անգամ տեղի էր ունենում նրա ընտրությունը: Նա եւ իր թիմի անդամները ոչ մեկ անգամ են բարձրաձայնել, թե շատ հաճախ այդ պաշտոնին նշանակվում են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ քաղաքական նկատառումներից ելնելով:
Այլ կերպ ասած` մեղադրում էին, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը երբ չէր ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել, նրան դեսպանի պաշտոնի էր նշանակում: Այժմ այդ նույն պրակտիկան շարունակում է Նիկոլ Փաշինյանը: Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին։
Այս տարվա հունվարի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, իսկ փետրվարի 22-ին էլ Հովհաննես Իգիթյանը նշանակվեց Լիտվայում ՀՀ դեսպան: Ի տարբերություն նախկին նշանակումների՝ Իգիթյանն ու Հարությունյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունեն, մինչդեռ նախորդ նշանակումները հստակ քաղաքական են եղել: Ստացվում է՝ «լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը» արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44