Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ պրոֆեսոր Բիրոլ Չեթինն ասել է.
«Մենք մեծ պետություն ենք և մեր բոլոր արխիվները բաց են բոլորի համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունից են գալիս»: Էրմենիհաբերը գրում է, որ թուրքական պատմագիտական ընկերության և Սև ծովի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Հունաստանի կողմից Անատոլիայում կատարած մարդկության դեմ հանցագործություններ. կարո՞ղ է արդյոք զավթիչը լինել զոհ» խորագրով սիմպոզիումի ընթացքում Չեթինը նշել է, որ իբր իրենք ուսումնասիրություններ կատարելիս առաջնորդվում են բացառապես գիտական մեթոդներով: Թուրքական ժխտողական թեզերի դարբնոցներից մեկը համարվող այս կառույցի ղեկավարը քննադատության է ենթարկել հատկապես հայկական ու հունական թեզերը՝ շեշտելով, որ իբր իրենց հաջողվել է այդ թեզերին և մեղադրանքներին արժանի հակափաստարկներով հանդես գալ։ Հայերի և հույների կողմից բարձրաձայնվող ցեղասպանության հարցը որակելով որպես քաղաքական ճնշման գործիք՝ թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ իրենք ճշմարտության կողմնակից են: Ըստ նրա՝ քանի որ Թուրքիան դարձել է տարածաշրջանային գերտերություն, հայերը և հույները թույնով են լցվել ու փորձում են վրեժխնդիր լինել՝ Թուրքիայի դեմ նման մեղադրանքներ հնչեցնելով: Ըստ էության թուրքական պատմագիտական ընկերությունը շարունակում է իրականացնել ժխտողական քարոզչություն՝ առաջ քաշելով հայերի և հույների կողմից թուրք և մուսուլման բնակչության նկատմամբ իրականացված «կոտորածների» վերաբերյալ մտացածին թեզեր: Իրենց պատմական հայրենիքից զրկված այս երկու ժողովուրդներին Թուրքիան փորձում է ներկայացնել որպես «զոհ ներկայացող զավթիչներ»։
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44