Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ պարզվեց, որ նախատեսվող փոփոխություններն առնչվելու են նաև կառավարման ոլորտում որոշումների կայացման ավելի արդյունավետ ու պարզ եղանակների մշակմանը:
Նիստի ժամանակ հնչեցրած իր ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է իջեցրել.
1. Տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:
2. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ամփոփել ստացված առաջարկությունները և ներկայացնել իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների առաջարկ:
Այսպիսի հանձնարարությունների հիմնական նապատակը մեծ քանակությամբ որոշումների ընդունման ծանրությունը կառավարության ուսերից թոթափելն ու կառավարման գործընթացն ավելի արագ ու ճկուն դարձնելն է: Ըստ ներկա կարգի, ընդունվում են բազմաթիվ որոշումներ, որոնք կարելի է կայացնել նախարարների մակարդակով, սակայն դրանք դառնում են կառավարության նիստի քննարկման առարկա, ստեղծելով հավելյալ բյուրոկրատական քաշքշուկներ, լարվածություն ու ինտրիգներ: Մինչդեռ այս փոփոխություններով երկրորդական նշանակության որոշումները կկայացվեն ավելի արագ տեմպերով: Դա նաև հնարավորություն կտա թեթևացնել կառավարության ուռճացված ապարատը:
Այսպիսով՝ ավելի է բարձրանում նախարարներից պահանջվող մասնագիտական որակների ու պատասխանատվության աստիճանը: Եթե հաջողվի լուծել այդ խնդիրը, դա մեր կառավարման համակարգում կլինի առաջ կատարած մի կարևոր քայլ:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02