Մայիս 28-ը մեր սերնդին քարոզվել է որպես երկրորդական տոն, զուտ որպես ճակատամարտում թուրքերի դեմ տարած հաղթանակ: Որպես հաղթանակի օր մեզ քարոզել են մայիսի 9-ը՝ երկրորդ համաշխարհային պատերազմում, ռուսների հաղթանակը, իսկ անկախության օր` սեպտեմբերի 21 ենք ընկալել:
Անցյալը սխալ արժևորելու և այդ անցյալից սխալ պատճառահետևանքային եզրահանգումներ անելու պատճառով է, որ վերջին 30 տարվա պատմության անիվը մեզ բերեց այսօրվան:
Հարյուրամյակների ընթացքում պետականությունից զուրկ ժողովուրդը, ցեղասպանություն ապրելուց 3 տարի անց, իր արյան և պայքարի գնով ձեռք բերեց պետականություն, որը կարճ ժամանակում քաղաքական աշխարհում դարձավ պետական սուբյեկտ, և որը ձեռք բերեց միջազգային դաշնակիցներ և կորսյալ հայրենիքի տեսքով պարգև` ի պատասխան իր թափած արյանը:
Սակայն 1991-ին օկուպացիայից «ազատագրվելուց» հետո, մենք չդարձանք տեր Առաջի Հանրապետության ժառանգությանը, մենք տեղավորվեցինք գոյություն չունեցող, այսպես կոչված` երկրորդ հանրապետության իրավաքաղաքական և քաղաքակրթական աշխարհաընկալային սպեկտրում:
Բոլշևիկյան օկուպացիան դարձրեցինք երկրորդ հանրապետություն, երկրորդ համաշխարհային պատերազմի ռուսների հաղթանակը` Մեծ Հայրենական հաղթանակ, օկուպացված սովետական Հայաստանի սահմանները` մերօրյա ՀՀ լեգիտիմ սահմաններ, օտարելով Արցախը:
Դառնալով կեղծ արժեքների գերի` ուրացանք իրական արժեքները, ուրացանք Սարդարապատի և Արցախի Մեծ հայրենական հաղթանակները, ուրացանք մեր անցյալը` ծառայելով օտարի կողմից մեր պարանոցին փաթաթած կեղծ և ոչ հայեցի իրականությունը:
Որպես հետևանք՝ կորցրեցինք ազատագրածը և ձեռք բերած սրբազան անկախությունը:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02