ARM | RUS |

«Անդրանիկ Մակարյանը տղերքին հակագազով է կռվի տարել». Կովսականում 23 անհետ կորած եւ 12 զոհվածների գործը դատարանում է

27.05.22 | 22:13

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ քրեական գործը քննվելու է Սիսիանի նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ։

Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Մեղադրյալի կարգավիճակում հայտնված բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Սակայն զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք այս գործով ունեն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, NEWS.am-ի հետ զրույցում պնդում են, որ Մակարյանը պետք է այդ դեպքից հետո չշարունակեր պաշտոնավարել։ Ծնողների խոսքով՝ Մակարյանը մեղավոր է եւ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Տուժողի իրավահաջորդներն ասում են, որ գործը Սիսիանում չպետք է քննվի։ Նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են բոլոր նիստերին ներկա գտնվել, սակայն այդքան ճանապարհ չեն կարող կտրել. միջնորդելու են, որպեսզի նիստերն անցկացվեն Արմավիր քաղաքում։ Գեներալ Անդրանիկ Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք եւ նրան սպառնում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով։ NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի մայրը պնդեց, որ նախատեսվող պատիժն ամենաքիչն է. «Քանի զոհված ու անհետ կորած զինծառայողներ ունենք, այնքան էլ պիտի Մակարյանի պատիժն ավելանա։ Առաջին իսկ օրվանից միտումնավոր ուղարկեցին, որ ցույց տան, թե կռվով է Կովսականը վերցվել, ոչ թե՝ «էստի համեցեք»–ով։ 62 զինծառայողից 22-ը «վերադարձել են», նրանք էլ պետք է պատասխան տան, որովհետեւ իրենք փախել են, դավաճաններ են։ Ունեցել ենք մեկ սերժանտ եւ մեկ սպա, որոնք ամբողջ կռվի ընթացքում 40-ից ավելի թշնամի են ոչնչացրել, եթե այնտեղ ամեն մեկը գոնե 6 ադրբեջանցի ոչնչացներ, ապա Կովսականը մեզ էր մնալու։ Բայց նրանք առաջին կրակից հետո վախկոտի պես դուրս են փախել։ Վկաներից մեկն էլ իր ցուցմունքում նշել է, որ նույն Արսեն Աբգարյանը 10-15 հոգի իր հետ վերցրել ու փախել է։ Նա անինքնասերի պես հիմա նստած է զորամասում ու շարունակում է պաշտոնավարել։ Շատ վկաների բերաններ փակում է՝ պաշտոններ խոստանալով»։ Անհետ կորած զինծառայողի մոր խոսքով՝ Անդրանիկ Մակարյանը զինծառայողներին օգնության հասնելու հնարավորություն է ունեցել, բայց նահանջի հրաման է տվել. «Իր հետ եղած տղաները պատմել են, որ կարող էր օգնել, անգամ իրեն ասել են՝ եկեք, կրակը շեղենք մեր կողմ, թող տղերքը դիրքավորվեն, բայց վիժվածք Մակարյանն ասել է՝ նահանջ։ Բայց մինչեւ իր՝ նահանջի հրաման տալը, իրեն զանգ է եկել, ենթադրվում է, որ նա ինչ-որ մեկի խամաճիկն է, ինքն իր գլխի չի տվել նահանջի հրամանը, բայց մինչեւ օրս չի ասում՝ ով է տվել այդ հրամանը։ Երբ հանդիպել ենք իր հետ, ասում է՝ դե վրիպում է եղել, մենք էլ իրեն ասում ենք՝ կարող էինք մենք վրիպել, բայց դու իրավունք չունեիր վրիպելու։ Շտաբի պետն ասել է՝ այս տղերքը քիմիկ են, իրենք կրակայինի հետ ի՞նչ գործ ունեն, ասել է՝ թող գնան, լավ էլ կկրակեն։ Տղերքը եղել են հակագազով. Մակարյանը հակագազով ու ամեն մեկին մեկական ավտոմատով պատերազմ է տարել։ Մենք այդտեղից բավականին շատ կոորդինատներ ունենք այն մասին, որ շատ տղերք գերեվարվել են։ Հենց առաջին վերադարձած գերին ասում է՝ այնտեղից ունենք 7 զոհ, իսկ հիմա ոչինչ չի խոսում, քանի որ ունենք այն իշխանությունը, որ նրանց բերաններն է փակում»։ Ըստ տուժողի իրավահաջորդի՝ այս գործում միայն Աբգարյանի եւ Մակարյանի ազգանունները չպետք է լինեին, կան անձինք, որոնք նույնպես իրենց բաժին մեղքն են ունեցել. «Եղել է Ռաֆայել Փնջոյանը՝ Պաշտպանության նախարարությունից։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժողով է եղել, որին ներկա է եղել նաեւ Փնջոյանը, այդ ժամանակ ասվել է՝ անձնակազմը պիտի գնա Կիրի հանք, այնտեղ իջնի առաջին ոստիկանական պոստին, որտեղից էլ մեկ կիլոմետր քայլելով առաջ գնա ու դիրքավորվի։ Ռաֆայել Փնջոյանը երբ նստած է եղել ուղեկցող վարորդի կողքին, իմացել է, որ դա Կիրի հանքն է, այնքան տականք է եղել, որ չի ասել՝ դա է հանքը, այստեղ պիտի իջնեն տղաները, եւս 7 կիլոմետր գնացել եւ հասել են այն հատվածը, որտեղ Կովսականի դպրոցին արդեն Ադրբեջանի դրոշը ծածանվել է»։ Ծնողները նաեւ տեսել են տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողներն առանձնակի դաժանությամբ վարվել իրենց որդիների հետ. «Ադրբեջանցիները տեսանյութ տարածեցին Կովսականի դեպքերից։ Տեսանյությում երեւում է, թե ինչպես են մեր զոհված տղաների ոտքերից ավտոմեքենաներին կապած քաշում։ Մենք խոստանում ենք մեղավորների հետ վարվել այնպես, ինչպես մեր որդիների հետ վարվեցին ադրբեջանցիները։ Եթե այս ամենի մեջ մեղավորների ընտանիքները պետք է պատասխան տան, եթե ծնողը չհասցնի տալ։ Մենք մարտական ենք տրամադրված, որ գործը գլուխ հանենք»։ Ծնողների ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն Առողջապահության նախարարությունից, որոնք նույնականացվել են Կովսականից դուրս բերված մասունքների հետ, սակայն արդյունքներին շատ ծնողներ չեն հավատում։ Իրավահաջորդները դիմում են գրել Դատախազություն, որպեսզի դատական նիստերն ընթանան Արմավիրի նստավայրում.

«Իբրեւ թե ժողովուրդը մի շատ լավ օրի է, մի հատ էլ ընկնի դատարանի դռները, այդքան ճանապարհ գնալը, այդքան ֆինանսական խնդիրները, հոգեբանական խնդիրները, գիշերով գնանք, առավոտ հասնենք, որ առավոտյան պարզվի մի տականք չի ներկայացել, նիստը հետաձգվում է։ Միտումնավոր է Սիսիանում նշանակվել, որ երկու անգամ ծնողները գնան, հետո հունից դուրս գան, թքեն այս ամենի վրա եւ այլեւս չգնան»։ Անդրադառնալով Անդրանիկ Մակարյանի՝ մեղադրյալի կարգավիճակ ստանալու հետո էլ պաշտոնավարումը շարունակելուն, անհետ կորած զինծառայողի ծնողն ասաց. «Այդ ո՞վ չի պաշտոնավարում որ։ Նիկոլը եթե մարդ լիներ, միակ վիժվածքն է, որ մնացել է իր կողքը, իր կողքը չէր պահի, կասեր՝ վեշերդ հավաքի, փախի։ Բայց նա պահում է՝ քիչ է, մի հատ էլ պաշտոնի է պահում։ Մենք մեծ մասը թողնում ենք Աստծո հույսին, բայց ծնողներով կանենք այն, ինչը երբեք իրենք չեն պատկերացնում»։


Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում. Մեսրոպ Առաքելյան...

19:10

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են...

17:55

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է...

16:46

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր Դերենիկ

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր...

16:26

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության դեպքի մասին

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա տանն է. Սուրեն Գրիգորյանը՝ ավտոբուսում դանակահարության...

16:09

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են...

15:23

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը

15:09

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի...

14:44

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ....

14:28

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում չկար

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում...

14:14

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն Աշոտյան

Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն...

13:55

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի...

13:37

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու...

10:57

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է...

10:14

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:37

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի...

09:23

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, այդ պատճառով էլ Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից». Պարզաբանում

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման...

18:40

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

18:33

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում...

17:45

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում...

17:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44