Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում հունիսի 1-ին Երևանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
«Արմենպրես»-ը ներկայացնում է դրանցից մի քանիս
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 19:00-ին կներկայացվի
Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: Մինչ ներկայացման սկիզբը ժամը 18։00-ից սկսած թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում տեղի կունենա մի խումբ տաղանդաշատ երեխաների
ձեռագործ աշխատանքների և նկարների ցուցահանդես։
«Մեզ համար անչափ կարևոր է փոքր տարիքից բարձրաճաշակ հանդիսատես ձևավորելը և մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրության տեքստում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մանուկների տոնը կնշի «ՄուլտՖԻԼ» ծրագրով, որը տեղի կունենա ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն երեխաների կողմից սիրված մեղեդիներ՝ հեքիաթային ֆիլմերից և մուլտֆիլմերից
Մինչև 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Հունիսի 1-3-ը «Զանգակ» գրատան կողմից Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոնը», որն իր ձևաչափով և մասշտաբով առաջինն է Հայաստանում։ Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։ Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական ու մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ և զրույցներ և խաղեր: Փառատոնի նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ 13:00-ին:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին «Զանգակ» հրատարակչության կողմից կհայտարարվի Ամառային ընթերցանություն 2022-ի մեկնարկը։ Ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանի բեսթսելերների ցանկը գլխավորող «Հարրի Փոթեր» վիպաշարի հինգերորդ հատորի՝ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» շնորհանդեսը:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
15:16 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44