Գորիսի համայնքապետ Առոշ Առուշանյանը հրապարակել է նախապապի նամակը, որն ուղղված է եղել Զորավար Անդրանիկին․
«Մեծ պապիս նամակը Զորավար Անդրանիկին՝ Զանգեզուրի հերոսկան մարտերից առաջ
Զարմանալիորեն Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: 1918թ. hոկտեմբերի 2-ին պապիս պապը` կոմիսար Հայրապետ Առուշանյանցը, իր և Խնձորեսկի հասարակության անունից նամակ է հղել Զորավար Անդրանիկին, որպեսզի Մեծն Զորավարը թշնամուն դիմագրավելու համար իրենց առաջնորդի, քանի որ ընկել էր պատմական Արցախը և վտանգվել՝ Սյունիքը։ Պատմությունը բավականին երկար է, հերոսական դրվագների մասին մեկ ուրիշ առիթով դեռ մանրամասն կպատմեմ, բայց փաստ է, որ հենց այդ ժամանակ Սյունիքը մի բռունցք դարձած` սկսեց ճակատագրական պայքար և հերոսական պատմություն կերտել՝ ի առաջնորդություն Մեծն Զորավարի։ Իրականում հպարտ եմ, որ ունեցել եմ համարձակ, ուժեղ և վճռական որոշումներ կայացնելու ունակ պապեր, ովքեր չեն ծնկել, չեն վախեցել, ամեն գնով պատրաստ են եղել պայքարի և պայքարել են՝ հանուն Սյունիքի, հանուն մեր Սուրբ Հայրենիքի։ Նամակի ամբողջ բովանդակությունը կարդում և համոզվում ես, որ գրեթե ոչինչ չի փոխվել. Հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչ մի հարյուրամյակ առաջ … Մեր պապերը խիզախ են եղել, համարձակ ու վճռորոշ իրենց որոշումներում և հենց այդ վճռականությունն ու հաղթական ոգին են եղել շարժիչ ուժը հերոսկան պայքարի: Արյան կանչով այսօր ևս պարտադրված ենք արժանի լինել մեր պապերի թողած ժառանգությանը: Նույնիսկ Բարձյալը, իր բարի կամքից անկախ, չի սիրում վախկոտ ժողովուրդներին, կա’մ մենք պետք է արյան գնով վաստակենք ապրելու իրավունք, կա՛մ դատապարտված ենք կործանման… Ի վերջո մեր պապերը, մեր հերոսները ապացուցել են, որ սահմանները ոչ միայն ուժով, զենքով , նաև արյամբ են գծվում: Մենք ոչ մի պարագայում իրավունք չունենք ուրանալ ու ճակատագրական սխալներ թույլ տալ: Ճակատագրից չես փախչի, պատմությունը կրկնվում է , հետևաբար, Սյունիքը պիտի շարունակի իրեն հատուկ հերոսական բնավորություն ու կամք դրսևորել: Ի վերջո, ուժն է ծնում իրավունք, և մենք պարտավոր ենք ուժեղ լինել, մենք իրավունք չունենք Արարչի կողմից մեզ շնորհած Հայրենիքը դարձնել մի ոտքի կոխան: Պատմությունը մեզ հուշում է, որ ցանկացած ճակատագրական պահի հայի ուժեղ գենն է հաղթել, իսկ արյունը երբեք ջուր չի դառնում: Մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը և հենց մեր սերունդն է պարտավոր հետ բերել կորցրածը: Մեր գեները խոսելու են, միանշանակ, ես կասկած չունեմ։


16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
15:05 27.04.26
11:09 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
15:16 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44